Gartner վերլուծական գործակալության փորձագետները խորհուրդ են տվել օգտատերերին չշտապել Windows 11-ի թարմացման հարցում, հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով The Rigister-ը: Ըստ վերլուծաբանի` համակարգիչների տերերը կարող են չանցնել նոր ՕՀ-ի, քանի որ Windows 11-ում հնացած սարքավորումների աջակցության հարցն անհասկանալի է մնում: Այլ կերպ ասած, Gartner-ի մասնագետը չի կարող երաշխավորել, որ հին տեխնոլոգիան կշարունակի գործել ակտուալ օպերացիոն համակարգին անցնելուց հետո: «Գործարարները 2022 թվականին պետք է փոքր փորձնական ծրագրեր սկսեն` Windows 11 21H2-ի նախնական տարբերակի կիրառմամբ»,- ասվում է զեկույցում: Մասնագետները կարծում են, որ ընկերությունները պետք է պլանավորեն գրասենյակային համակարգիչների փոխանցումը նոր ՕՀ-ին եւ համակարգը փորձարկեն համակարգիչների սահմանափակ թվով համակարգիչների վրա: «Մինչեւ 2023 թվականի սկիզբը նոր կորպորատիվ համակարգիչների մոտ տասը տոկոսը կհամալրվի Windows 11-ով»,- ասել է Քլեյնհանսը: Microsoft-ի օպերացիոն համակարգի նոր սերնդի թողարկման ֆոնին վերլուծաբանները զեկույց են նախապատրաստել, որը կենտրոնացած է հիմնականում բիզնես օգտատերերի վրա: Gartner-ի` հետազոտությունների գծով փոխնախագահ Սթիվեն Քլինհանսը Windows 11-ը որպես ուշացած թարմացում է որակել: «Բոլոր հնարավորությունները, որոնք այն ունի, կարող էին թողարկվել որպես Windows 10-ի եւս մեկ թարմացում»,- ասել է Քլեյնհանսը:
17:58
17:44
17:33
17:15
16:55
15:37
15:22
15:04
14:36
14:21
14:03
13:48
13:24
13:05
12:52
12:38
12:23
12:09
11:55
11:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18