Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Գնել Սանոսյանը շնորհակալության է հայտնել դեսպանին` հայ-հնդկական համագործակցությանը վերաբերող հարցերը համատեղ քննարկելու հնարավորության համար։
Կիշան Դան Դեվալը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և վստահեցրել, որ կներդրվեն բոլոր ջանքերն առկա համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ընդլայնելու ուղղությամբ։
Դեսպանն ընդգծել է, որ հնդկական կողմը հետաքրքրվածություն է ցուցաբերում Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերով և ուրախ կլինի քննարկել այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Դեսպանի խոսքով՝ Հնդկաստանում այս ուղղությամբ հաջողություն գրանցած բավականին մեծ ընկերություններ կան, որոնք կարող են մասնակցություն ունենալ Հայաստանում իրականացվող ծրագրերին։
Նախարարն իր հերթին կարևորել է հնդկական կողմի հետ ակտիվ աշխատանքն ու հայ-հնդկական համագործակցության ամրապնդումը՝ ընդգծելով, որ հայ-հնդկական բերակամական հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին, Հայաստանի համար Չաբահար նավահանգստի ընձեռած հնարավորություններին։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել տեղեկատվություն փոխանակել և քննարկել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունները:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44