Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինան:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է ներուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացի դանդաղեցման հետ կապված մտահոգիչ իրավիճակը: Միեւնույն ժամանակ, երեք առաջնորդները նշել են 2015 թվականի Մինսկի համաձայնագրերի իրականացման կարեւորությունը` որպես կարգավորման անվիճարկելի հիմք: Նրանք նաեւ ընդգծել են հետագայում եւս Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ջանքերի՝ «նորմանդական ձեւաչափով» համակարգման իրենց շահագրգռվածությունը:
Ռուսաստանի նախագահը սկզբունքային գնահատական է տվել Կիեւի իշխանությունների քաղաքական գծին՝ համառորեն խուսափելով ինչպես Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարումից, այնպես էլ նախորդող «նորմանդական» գագաթնաժողովների ժամանակ, այդ թվում՝ Փարիզում (2019 թ. դեկտեմբերի 9-ին) ձեռք բերված պայմանավորվածություններից:
Հաշվի առնելով Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության կարգավորման գործընթացում առաջացող բարդ իրավիճակը՝ առաջնորդները իրենց քաղաքական խորհրդականներին եւ արտաքին քաղաքական գերատեսչություններին հանձնարարել են ակտիվացնել շփումները եւ աշխատել «նորմանդական քառյակի» ֆորմատով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ համապատասխան ուղիներով շարունակել «նորմանդական» գագաթնաժողովի հնարավոր կազմակերպման նախադրյալների ուսումնասիրությունը:
Զրույցի ընթացքում շոշափվել են որոշ այլ միջազգային հարցեր, այդ թվում՝ Աֆրիկյան մայրցամաքում ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01