Ֆրանսիայում անցկացվել է կորոնավիրուսի հետ կապված լայնածավալ ուսումնասիրություն՝ հիմնված վերջին 7 ամսվա ընթացքում շուրջ 22 միլիոն մարդու տվյալների վրա: Համաձայն ուսումնասիրության՝ երկրորդ դեղաչափը ստանալուց 14 օր անց հետազոտողները նկատել են «հոսպիտալացման ռիսկի նվազեցում ավելի քան 90 տոկոսով»: Նշվում է, որ հատկապես կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոսպիտալացման և մահվան ռիսկը նվազեցում է 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ, ինչպես նաև այն արդյունավետ է «դելտա» շտամի նկատմամբ:
«Դա նշանակում է, որ պատվաստված մարդկանց մոտ 9 անգամ ավելի փոքր է մահվան և հոսպիտալացման ռիսկը, քան չպատվաստվածների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «France-Presse»-ին պարզաբանել է «Epi-Phare» կենտրոնի տնօրեն, համաճարակաբան Մահմուդ Զուրեիկը: Նման եզրահանգման գալու համար «Epi-Phare»-ի հետազոտողները համեմատել են 50 և ավելի բարձր տարիքի 11 միլիոն պատվաստված անձանց տվյալները համեմատել են նույն տարիքում 11 միլիոն չպատվաստված մարդկանց տվյալների հետ՝ 2020 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում:
Հետազոտությունները վերաբերում են «Pfizer-BioNtech»-ի, «Moderna»-ի և «AstraZeneca»-ի պատվաստանյութերին: Նշվում է, որ պատվաստանյութի արդյունավետությունը «չի նվազում հետազոտության ընթացքում, որը տևել է մի քանի ամիս»:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են հոկտեմբերի 11-ին: Նշվում է, որ հետազոտությունները շարունակվում են և ամիսներ անց կհրապարակվեն նոր տվյալներ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01