Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի նիստում որոշում կայացրեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և 2020 թվականի գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից ազատելու մասին:
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն» ազատել 2020 թվականի գործունեության արդյունքներով բյուջեի նկատմամբ առաջացած 377, 548.9 հազար դրամ շահութաբաժնի վճարումից և այդ գումարի չափով բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով՝ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի բնականոն գործունեության ապահովման համար ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է վերա¬զինել ԱՍԲ-1 նկարահանման տաղավարը:
Այս նախագծի ընդունումը կնպաստի Հանրային հեռարձակողի խորհրդի կող¬մից իրականացվող ծրագրերի և նպատակների իրականացմանը, որոնք անմի¬ջականորեն կապված են ՀՀ Կառավարության ծրագրի և ոլորտային այլ ռազմավարու¬թյուն¬ների գրեթե բոլոր ուղղությունների հետ՝ լուսաբանման և հանրայնացման իմաստով:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյու¬ջեում սպասվում է եկամուտների նվազեցում՝ 377,548.9 հազ. դրամի չափով:
15:06
14:45
14:23
14:06
13:46
13:22
13:09
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
09:02
09:03
14:03
12:12
09:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55