Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ քաղաքական կամքի պարագայում հնարավոր է տարածաշրջանում փոխել առկա իրավիճակը՝ հասնելով կայունության ու խաղաղության: Փաշինյանը նման կարծիք է հայտնել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում: ՀՀ վարչապետը նկատեց, որ շնորհիվ ՌԴ-ի ջանքերի, 2020 նոյեմբերի 9-ին հնարավոր եղավ հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում: Համաձայն եռակողմ հայտարարության՝ ԼՂ-ում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ՝ ապահովելով անվտանգությունը:
«ՌԴ-ն և անձամբ Վլադիմիր Պուտինը էական դերակատարում ունեցան 44-օրյա պատերազմի դադարեցման գործում: Նրանք այսօր էլ էական դերակատարում ունեն տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Մենք շնորհակալություն ենք հայտնում այդ ջանքերի համար»,- ասաց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեր տարածաշրջանը վերափոխումների շեմին է կանգնած ու քաղաքական կամքի պարագայում կարող է փոխվել այսօր եղած պատկերը՝ բերելով խաղաղություն ու կայունություն: «Մենք պատրաստ ենք այդ փոփոխություններին: Ավելին, դա համընկնում է մեր կառավարության տեսլականին: Կառավարության նպատակներից է խաղաղության դարաշարջանի բացումը: Կան գործոններ, որոնք հարցականի տակ են դնում մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու գործընթացը: Չնայած քաղաքական բոլոր ջանքերին՝ մարդիկ շարունակում են զոհվել Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական սահմանին: Այդ կապակցությամբ ես առաջարկում եմ ուժեղացնել եռակողմ մեխանիզմները միջադեպերի քննության ու հրադադարի ռեժիմի պահպանման համար: Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ցանկանում խաղաղություն ու կայունություն մեր երկրում, և այդ պայմաններում շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը: Մենք վճռական ենք տրամադրված և կանենք մեզնից կախված ամեն ինչ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար: Մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչպես հասնենք այդ նպատակին՝ երկխոսություն և թշնամանքի մթնոլորտի աստիճանաբար հաղթահարում, որը, ցավոք մեր տարածաշրջանում գոյություն ունի, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում. դա այն միակ ճանապարհն է, որը կբերի այդ նպատակին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այդ համատեքստում, ՀՀ վարչապետը կարևոր համարեց այն բոլոր պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով: Նա տեղեկացրեց, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը գլխավորում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, աշխատանք է տարվում տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների բացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց հասնել կոնկրետ արդյունքների մոտ ապագայում: Դա նշանակում է, որ Հայաստանը կունենա ավտոմոբիլային և երկաթգծային կապ Ռուսաստանի, երկաթգծային կապ Իրանի հետ, իսկ Ադրբեջանը կունենա երկաթգծային կապ Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով:
19:33
19:03
18:49
18:34
18:10
09:19
09:01
17:54
17:32
17:16
17:02
16:51
16:35
15:06
13:21
13:15
13:01
12:45
12:21
12:03
09:01 21.10.25
09:28 21.10.25
13:21 21.10.25
09:36 21.10.25
17:54 21.10.25
17:16 21.10.25
09:14 21.10.25
10:05 21.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15