«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կադրային փոփոխություններ է արել Հ1-ում՝ լուրերի տնօրեն Ռուբեն Շահինյանին ազատելով պաշտոնից։ Իսկ Հեռուստառադիոխորհրդի անդամ Վահագն Թեւոսյանի կնոջը՝ Լուսինե Բարսեղյանին, որը լուրերի պրոդյուսեր էր աշխատում, նշանակել է Շահինյանի փոխարեն՝ լուրերի տնօրեն։ Թեեւ դեռ հարց է` Մովսիսյա՞նն է Լուսինե Բարսեղյանի ղեկավարը, թե՞ հակառակը:
Բարսեղյանը Փաշինյանի հավատարիմ անձանցից է, եղել է «Հայկական ժամանակի» լրագրող եւ Հանրային է տեղափոխվել Հ1-ի լուրերի գաղափարական ուղղվածությունը վերահսկելու համար: Այնպես որ, փաստացի նա հենց լուրերի տնօրեն էր աշխատում իր եկած օրվանից, եւ Մովսիսյանը որեւէ կերպ չէր միջամտում լուրերի աշխատանքին՝ խուսափելով Բարսեղյանի հետ որեւէ առնչություն ունենալուց: Իսկ Ռուբեն Շահինյանի համար նոր պաշտոն են մտածել, որ անգործ չմնա:
Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանը մեզ պատասխանեց. «Կառուցվածքային փոփոխություններ են եղել Հանրայինում, օրինակ՝ լրատվական ծառայությունում նախկինում կար գլխավոր պրոդյուսերի եւ գլխավոր խմբագրի հաստիք, որոնք հոկտեմբերի 1-ից օպտիմիզացվել են եւ դարձել լրատվական ծառայության «տնօրենի» հաստիք: Այս հաստիքն այժմ զբաղեցնում է Լուսինե Բարսեղյանը, ով նախկին կառուցվածքով գլխավոր խմբագիրն էր: Ռուբեն Շահինյանն էլ ռազմավարական ծրագրերի պատասխանատուն է»։
Իսկ ռազմավարական ծրագրերի պատասխանատուի հաստիք նախկինում եղե՞լ է Հ1-ում։
Օհանյանը պատասխանեց. «Ոչ, Հանրայինը 5-ամյա զարգացման ռազմավարություն է հաստատել, ու անհրաժեշտություն է առաջացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
13:18
12:37
10:02
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55