սօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ թվով 2, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր՝ թվով 2, գլխի գագաթային շրջանի պատռված արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով, գիտակցության չգալով, մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանն էր։ Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկաններն ու մարզային քննչական վարչության քննիչները տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Արտաշատի ոստիկանություն են բերման ենթարկել Դալար գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00։00-ի սահմաններում իրենց գյուղի Սաղաթելյան փողոցում Ս. Սիմոնյանը վիճաբանել է Գ. Պետրոսյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած մահակով հարվածել է վերջինիս գլխին, իսկ հետո դանակով հարվածել կրծքավանդաին։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող մահակը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Ս. Սիմոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01