Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում վիրավոր, հաշմանդամություն ունեցող զինվորներին, կամավորներին գիտելիքները փոխանցելու նպատակով Երևանում հոկտեմբերի 15-ին ծրագիր է մեկնարկել: «Վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագրի պաշտոնական բացումը տեղի է ունեցել «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի կրթական կենտրոնում: Բացմանը ներկա են եղել ծրագրի մասնակից հերոս տղաներ, բազմաթիվ պաշտոնական և հասարակական գործիչներ Հայաստանից և արտերկրից, ծրագրի նախաձեռնող թիմը և ուսուցչական անձնակազմը, այդ թվում՝ ՀՀ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը, բռնցքամարտի չեմպիոն Արթուր Աբրահամը, Գերմանիայի «Սիլվա Կապուտիկյան» հասարակական կազմակերպության նախագահ Աիլին Բերդուդ-Մելինոն, ծրագրի նախաձեռնողներ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Մհեր Մեհրաբյանը, ՊՆ փոխգնդապետ Արմեն Բայրամյանը, Հերոսների վերականգնողական քաղաք հ/կ նախագահ Սուրեն Արեենցը, Գերմանիայից DavSocial ընկերության ներկայացուցիչ և ծրագրի որակի հսկիչ Տիգրան Մանվելյանը։ Մեկնարկը տրվել է տերունական աղոթքով և Գերմանիայի ՀԵՄԱ կազմակերպության առաջին նախագահ Միքայել Մինասյանի և արհեստական բանականության փորձագետ, դասավանդող Արթուր Մուրադյանի ողջույնի տեսաուղերձով: Ելույթներով հանդես են եկել Մհեր Մեհրաբյանը, Արմեն Բայրամյանը, Զարեհ Սինանյանը, Արթուր Աբրահամը։ Ծրագիրը վարել է Սուրեն Արեենցը։ Հաշվի առնելով հետպատերազմյան ծանր սոցիալական կացությունը, որն այսօր խնդիրներ է հարուցում կրթական, ընդհանուր զարգացման և նաև պատերազմի հետևանքների վերացման աշխատանքներում, Բեռլինի եվրոպացի և հայ մասնագետների ա սոցիացիա (ՀԵՄԱ), Հայ կենտրոն-հերոսների վերականգնողական քաղաք (ՀՎՔ) հասարակական կազմակերպությունները, «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը և ՊՆ փոխգնդապետ Արմեն Բայրամյանը համատեղ քննարկումների արդյունքում որոշել են երկրում ստեղծված դժվարին մարտահրավերներին դիմակայելու նպատակով, մասնավորապես Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինվորների կրթական մակարդակը բարձրացնելու և վերջիններիս բարձր վճարովի աշխատատեղեր ապահովելու համար նախաձեռնել «Վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագիրը։ Վերոնշյալ ծրագրով նախատեսվում է անցկացնել գծային հանրահաշվի հիմունքային ուսուցում, ծրագրավորման հիմունքների, տվյալների արդյունահանման (data mining) և մեքենայական ուսուցման (Machine Learning) ու արհեստական բանականության (Artificial Intelligence) ուսուցման դասընթացներ վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44