ARM | RUS |

Տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված համաժողովը

17.10.21 | 23:59

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում՝ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո այսօր տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված «Քեմուրջյան- 100» համաժողովը: Այն համարվում է գալիք տարի Հայաստանում անցկացվելիք՝ գիտության և արվեստի միջազգային «STARMUS» 6-րդ փառատոնի մեկնարկային միջոցառումը: Ի թիվս բազմաթիվ հյուրերի՝ համաժողովին մասնակցել է նաև Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը:

Հանդես գալով ողջունի խոսքով՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է բացել մեծ գիտնականի, ինժեների, քաղաքացու և հայի՝ Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համաժողովը: «Մեզնից յուրաքանչյուրի կյանքի գնահատականն ի վերջո տալիս է պատմությունը: 100 տարին արդեն պատմություն է,- ասել է նախագահը: -Լինում են դեպքեր, երբ ապրում ես կյանքդ, արածիդ կամ չարածիդ գնահատականը կամ չի տրվում, կամ սխալ է տրվում, միայն ժամանակն է, որ մաքրում է ամեն երկրորդականը և թողնում այն, ինչ կարևոր է, առանցքային է, արժեք է ներկայացնում պատմության համար: Այս իմաստով այսօր, պատմության հորձանուտների միջով անցնելուց հետո, երբ չկա Խորհրդային Միությունը, ԽՄ-ի և ԱՄՆ-ի պայքարը տիեզերքում, մնացել են գործեր և անուններ, որոնք մարդկության հետ են լինելու հարյուրամյակներ ու հազարամյակներ: Դրանցից մեկն Ալեքսանդր Քեմուրջյանի անունն է»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Քեմուրջյան ազգանունը լսել և դրա մասին խոսում է արդեն երկու անգամ՝ երկու տարբեր մարդկանց ճակատագրերի հետ կապված: «Օրեր առաջ Իտալիայում՝ Բոլոնիայի համալսարանում էի: Այդ համալսարանը հսկայական պատմություն ունի, գրքի ու գիտելիքի մեծ տաճար է: Համալսարանի գրադարանում սեղանին դրված էր մոտ 4 մետր երկարություն ունեցող քարտեզ, որը ստեղծվել է 1691 թվականին: Այն պատմական Հայաստանում (այն ժամանակվա Օսմանյան կայսրության տարածքից, պատմական Կիլիկիայից, Վասպուրականից մինչև Արևելյան Հայաստան, ընդհուպ մինչև Արցախ) գտնվող հայկական պատմական ու պատմամշակութային, հոգևոր արժեքների քարտեզն էր՝ ձեռքով նկարված, ֆանտաստիկ գեղեցկության և պատմական հսկայական արժեք ունեցող: Եվ հետաքրքիր էր այդ քարտեզի հեղինակի անունը՝ Երեմիա Քեմուրջյան,- պատմել է նախագահը: -Ես խնդրել եմ իմ գործընկերներին, որ գտնեն Քեմուրջյանների կապը: Կարծում եմ՝ իրականում դա մի ընտանիք է՝ սկսած Երեմիա Քեմուրջյանից, որ Կոստանդնուպոլսից այդ հսկայական աշխատանքը կազմակերպել ու ղեկավարել է, որը հոյակապ տաղանդ է ունեցել, և գուցե այդ տաղանդը գենետիկորեն փոխանցվել է մինչև Ալեքսանդր Քեմուրջյան և նաև ձեզ: Այնպես որ, ուրախ կլինեմ՝ միասին անենք այդ փոքր հայտնագործությունը՝ կապել Երեմիրա Քեմուրջյանին Ալեքսանդր Քեմուրջյանի հետ»:

Անդրադառնալով Ալեքսանդր Քեմուրջյանի գիտական գործունեությանը՝ նախագահը մասնավորապես նշել է, որ պետք է ընդհանրապես արժանի գնահատական տրվի ինչպես գիտությանը, գիտելիքին, արվեստին, այնպես էլ՝ բարձր ինժեներական արվեստին: «Երբ խոսում ենք մեծ ինժեներների մասին, չենք կարող չգնալ մինչև հին Հունաստան, Հռոմ, հին Եգիպտոս: Օրինակ, նայելով բուրգերին՝ մտածում ես, թե ինչ ինժեներական հանճար էր պետք ունենալ նմանատիպ բուրգ կառուցելու համար, -ասել է նախագահ Սարգսյանը: -Կան ինժեներական հանճարեղ լուծումներ, որոնք դառնում են խորհրդանիշ, արվեստ՝ Լեոնարդո դա Վինչիի նկարներից, Թոմաս Էդիսոնի էլեկտրական մեքենան, Կորոլյովի հրթիռը, Սթիվ Ջոբսի Macintosh-ն ու iPod-ը և Ալեքսանդր Քեմուրջյանի լուսնագնացը:

Մեզնից յուրաքանչյուրն ամեն օր ինքնաթիռ է նստում, և դա դարձել է սովորական: Սակայն բոլորի համար պատմականն այն երկու եղբայրների հրթիռն էր, որոնք առաջին ինքնաթիռը կառուցեցին: Մարդիկ տիեզերք են թռչելու՝ դպրոցականները, երեխաները, գիտնականները, գործարարները, մարդիկ սկսելու են ապրել Լուսնի վրա, բայց միևնույն է, առաջին լուսնագնացը, որը հիմքն է, մայրն ու հայրն ապագա լուսնագնացների ու մարսագնացների, Ալեքսանդր Քեմուրջյանի լուսնագնացն է: Եվ այն մնալու է որպես հանճարեղ ինժեներական լուծում, հանճարեղ արվեստի գործ, դառնալու է խորհրդանիշը բոլոր այն մեքենաների, որոնք ճանապարհորդելու են դեպի Մարս, դեպի Լուսին, դեպի այլ հեռավոր մոլորակներ: Ալեքսանդր Քեմուրջյանի լուսնագնացը, ինչպես և առաջին Macintosh-ը, առաջին էլեկտրական մեքենան, Լեոնարդոյի հանճարեղ ինժեներական լուծումները, մնալու են պատմության մեջ։ Ուրախ եմ, որ եկել է պատմական ժամանակը՝ ճիշտ գնահատական տալու Ալեքսանդր Քեմուրջյանին, ուրախ եմ, որ այդ հանճարեղ, ստեղծագործող մարդն ինժեներական արվեստում, գիտության մեջ իմ հայրենակիցն է եղել:

Մեծ պատիվ եմ համարում այսօր կանգնել այստեղ որպես հայ մարդ, հայ գիտնական, մեկը, ով գնահատում է ամենը, ինչ նոր է, ստեղծագործական է, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ և շնորհավորել բոլորիս այդ հանճարեղ մարդու 100-ամյակի առթիվ, մաղթել, որ նրա հետնորդները, մասնավորապես զավակը, շարունակեն նրա գործը, քանի որ Ալեքսանդր Քեմուրջյանի ժամանակը, լուսնագնացների ժամանակը, մարսագնացների ժամանակը դեռ նոր է գալիս»:

Համաժողովի բացումը ողջունել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը:

Նախարար Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է, որ պետք է կարողանանք տիզերագնացության ոլորտում գտնել մեր տեղը և իրականացնել կամ շարունակել Ալեքսանդր Քեմուրջյանի գաղափարները:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը համաժողովը կարևորել է երիտասարդներին ոգեշնչելու, գիտության նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու տեսանկյունից։

STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը կարևորել է համաժողովի անցկացումը՝ որպես գալիք տարի Հայաստանում անցկացվելիք՝ գիտության և արվեստի միջազգային «STARMUS» 6-րդ փառատոնի մեկնարկային միջոցառում:

Տեսակապի միջոցով համաժողովի մասնակիցներին իրենց ողջույնի խոսքերն են հղել և Ալեքսանդր Քեմուրջյանի գիտական վաստակն են կարևորել ՆԱՍԱ-ի նախկին ադմինիստրատոր Շոն Օ’Քիֆը (Sean O’Keefe), The Planetary Society-ի նախագահ Բեթանի Էհլմանը (Bethany Ehlmann) և համահիմնադիր Լուի Ֆրիդմանը, «Ապոլո 16»-ի տիեզերագանաց Չարլզ Դյուքը (Charles Duke Jr):

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարում։

Համաժողովի ընթացքում Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը, ներկայացրել է անվանի գիտնականի կյանքն ու ժառանգությունը: Աշխարհի տարբեր երկրներից բանախոսները տեսակապի միջոցով զեկույցներ են ներկայացրել աստղագիտության, ատղաֆիզիկայի, տիեզերագնացության, այս ոլորտներում գիտական վերջին ուսումնասիրությունների ու նվաճումների մասին: Կազմակերպվել է պանելային քննարկում «Տիեզերք և մարդկություն» թեմայով:

Համաժողովի շրջանակում կայացել է նաև նախարար Վահագն Խաչատուրյանի, STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանի և Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենի (Jean-Jacques Dordain) ճեպազրույցը, որի ընթացքում ընդգծվել են համաժողովի նշանակությունը և գալիք տարի Հայաստանում անցկացվելիք՝ «STARMUS» փառատոնի կարևորությունը:

***

Ալեքսանդր Քեմուրջյանն աշխատել է Խորհրդային Միության առաջատար գիտական հաստատություններում: Աշխատելով Լենինգրադի «Տրանսմաշ» համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում՝ նրա հիմնական մասնագիտացումը եղել է խորհրդային բանակի համար տանկերի նախագծումը։ Ավելի ուշ՝ 1970-ականների սկզբին, Քեմուրջյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է «Լուսնագնաց 1»-ի և «Լուսնագնաց 2»-ի ստեղծմանը: «ПРОП-М» կոչվող աշխարհում առաջին մարսագնացը ևս նախագծվել է «Տրանսմաշ»-ում, որի վրա աշխատել է կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանի գլխավորած 150 ինժեներների խումբը:

Չեռնոբիլի միջուկային աղետի ժամանակ Քեմուրջյանի ղեկավարությամբ ամենակարճ ժամանակահատվածում ստեղծվել և արտադրվել են STR-1 ռոբոտները: Ինքնավար տրանսպորտային ռոբոտները աշխատել են ավելի քան 200 ժամ՝ հեռացնելով ավելի քան 90 տոննա ռադիոակտիվ նյութեր:

Քեմուրջյանը համաշխարհային գիտության մեջ հայտնի անուն է: 1998թ․ բրիտանական հեղինակավոր «Melrose Books» հրատարակչական ընկերությունը Ալեքսանդր Քեմուրջյանի անունը ներառել է 20-րդ դարի նշանավոր մարդկանց ցանկում, 1997թ․ Միջազգային աստղագիտական կոմիտեն թիվ 5933 աստերոիդն անվանակոչել է Քեմուրջյանի անունով, իսկ Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիան 2010 թվականին թողարկել է «Քեմուրջյան» մեդալը:


«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ Քոչարյանը

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է Ռոբերտ...

20:52

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է մահացել

Աբու Դաբիում հրթիռի հարվածից Պաղեստինի քաղաքացի է...

18:04

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա Խաչատրյան

Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա, թող ստուգի՝ իմ պայուսակը կոկորդիլոսի կաշվի՞ց է. Ռուզաննա...

17:53

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է ՀԷՑ-ը

Ինչու է հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ պարզաբանում է...

17:25

Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան

Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել...

17:07

Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստան-Բուլղարիա ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը

Դավիթ Խուդաթյանը կարևորել է Հայաստան-Բուլղարիա ուղիղ օդային հաղորդակցության...

16:47

Աննա Աստվածատուրյան հիմնադրամը մեկնարկում է «ՍԵՐ ՍՅՈՒՆԻՔ» մարդասիրական նախաձեռնությունը

Աննա Աստվածատուրյան հիմնադրամը մեկնարկում է «ՍԵՐ ՍՅՈՒՆԻՔ» մարդասիրական...

16:34

Չնայած Թրամփի հայտարարությանը՝ Թեհրանը պնդում է, որ նույնիսկ համաձայն չէ հրադադարի, եթե դրանից հետո չեն բավարարվելու իրանական երեք նախապայմանները. իրանագետ

Չնայած Թրամփի հայտարարությանը՝ Թեհրանը պնդում է, որ նույնիսկ համաձայն չէ հրադադարի, եթե դրանից...

16:18

Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին

Վահե Հակոբյանը դատի է տվել ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին

15:23

«Մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կարող են դադարեցվել». Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել ադրբեջանի օմբուդսմենին (Ձայնագրություն)

«Մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կարող են դադարեցվել». Ռուբեն...

14:52

ԱՊՀ-ի և Պարսից ծոցի երկրների միջև տնտեսական հարաբերությունները

ԱՊՀ-ի և Պարսից ծոցի երկրների միջև տնտեսական...

14:28

Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդների և անվանի մարզիկների հետ, քննարկել՝ երկի առողջ ու անվտանգ ապագան (Տեսանյութ)

Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդների և անվանի մարզիկների հետ,...

14:12

Նախաքննության մարմնի արտադրողականությունը բարձրացվել է նաև փորձաքննությունների արագ կատարման շնորհիվ. ՔԿ նախագահ

Նախաքննության մարմնի արտադրողականությունը բարձրացվել է նաև փորձաքննությունների արագ կատարման...

13:49

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. Գալյան

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում....

13:34

Գորիսի փոխքաղաքապետը պաշտոնից ազատման դիմում է գրել

Գորիսի փոխքաղաքապետը պաշտոնից ազատման դիմում է գրել

13:09

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը ազգային-պետական փլուզումներից հետո վերականգնման, հետևությունների ու լուծումների հայեցակարգ է. Վահե Հովհաննիսյան

«Առաջարկ Հայաստանին» նախագիծը ազգային-պետական փլուզումներից հետո վերականգնման, հետևությունների ու...

12:27

Ավտոճանապարհներին քարաթափումներ են եղել

Ավտոճանապարհներին քարաթափումներ են եղել

12:04

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

10:04

Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (Տեսանյութ)

Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան...

09:24

Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է...

09:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44