Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 20-21-ը կայցելի Մոսկվա ՝ մասնակցելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովի նիստին ՝ «տարածաշրջանում տրանսպորտային ուղիների արգելափակման հարցը քննարկելու համար»:
Վերջերս 5 հայ ռազմագերիների վերադարձի կապակցությամբ Բաքվում հայտարարել են, որ սա «արձագանք է Հայաստանի դրական ազդանշաններին»: Արդյոք հաղորդակցությունների շուրջ բանակցությունները վերսկսելու Երևանի համաձայնությունը համարել են «դրական ազդանշան»: Մոսկվան ու Բաքուն շտապում են այս հարցում, քանի որ տարածաշրջանային իրավիճակը դինամիկ փոխվում է:
«Երկաթուղու մասով կա նախնական պայմանավորվածություն, որ ապաշրջափակումը պետք է իրականացվի ԱՊՀ երկրների իրավական շրջանակներում: Մենք պետք է քննարկենք ավտոճանապարհների խնդիրները», ասել է Մհեր Գրիգորյանը Մոսկվա մեկնելուց առաջ:
Ավելի վաղ, ելույթ ունենալով ԱՊՀ երկրների առցանց հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ըստ Երևանի տեսլականի ՝ «Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ կստանա Ռուսաստանի հետ, ինչպես նաև երկաթուղային կապ Իրանի հետ, իսկ Ադրբեջանը՝ կապ Նախիջեւանի հետ Հայաստանի տարածքով»:
Տարածաշրջանում հաղորդակցությունների բացման խոսակցություններին զուգահեռ, Հայաստանը հայտնվում է ավելի մեծ մեկուսացման մեջ:
Չնայած նրան, որ Անկարան և Մոսկվան հայտարարում են, որ «2020 թվականին Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ գործողությունները» ուղղված էին տարածաշրջանի ապաշրջափակմանը, սակայն փակվել են եղած հաղորդակցություններից շատերը: Քարվաճառի ճանապարհը փակ է, Գորիս-Կապանը չի կարող ամբողջությամբ օգտագործվել ո՛չ իրանցիների, ո՛չ հայերի կողմից, ադրբեջանցիները Իրանով Նախիջևան են գնում խնդիրներով, իրանցիները Ադրբեջանում խնդիրներ են ունենում Ռուսաստան մեկնելու ճանապարհին, էլ չենք խոսում ռուս-վրացական ճանապարհի եւ անցակետերի «վերանորոգման» մասին:
Անկարայի և Մոսկվայի առաջարկած 3+3 հարթակը տարածաշրջանում փոխըմբռնում չի գտնում, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, պատասխանելով Թբիլիսիում 3 + 3 նախաձեռնությանը Վրաստանի հնարավոր մասնակցության հարցին, ասել է, որ «նախքան ցանկացած նոր հարթակի մասին խոսելը, Ռուսաստանը, որը օկուպացրել է Վրաստանի տարածքի 20% -ը, պետք է կատարի 2008 թվականի հրադադարի պայմանագիրը»:
Իրանի և Հնդկաստանի առաջարկները ուժի մեջ են: «Ինչ վերաբերում է Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը, ես հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք նույնիսկ կունենանք ստորագրված համաձայնագիր», ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Սա երկկողմ հայ-իրանական փաստաթուղթ է:
Հաշվի առնելով նման կոնյունկտուրան՝ Մոսկվայի և Բաքվի պայմաններով հաղորդակցությունների բացմանը համաձայնելը պարզապես հանցագործություն է:
19:33
19:03
18:49
18:34
18:10
09:19
09:01
17:54
17:32
17:16
17:02
16:51
16:35
15:06
13:21
13:15
13:01
12:45
12:21
12:03
09:01 21.10.25
09:28 21.10.25
13:21 21.10.25
09:36 21.10.25
17:54 21.10.25
17:16 21.10.25
09:14 21.10.25
10:05 21.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15