Ժամանակակից ջազի աստղ Մարիամ Մերաբովան Երեւանում հանդես կգա նոր՝ «Գրիր ինձ…» («Напиши мне…») խորագիրը կրող մենահամերգով, որը կկայանա նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Մերաբովան ելույթ կունենա Արմեն Մերաբովի «Miraif» նախագծի եւ ջազ-էստրադային նվագախմբի ուղեկցությամբ:
«Գրիր ինձ ...»-ը նոր ծրագիր է, որը հատուկ պատրաստված է հայ ունկնդրի համար ՝ հաշվի առնելով երգչուհու ունեցած առանձնահատուկ վերաբերմունքը հայրենիքում իր համերգների նկատմամբ: Երգացանկում ներառված են երգեր մայրիկի, հայրենիքի, հարազատ ու սիրելի մարդկանց հանդեպ սիրո մասին, երգեր նվիրված զոհված հերոսների հիշատակին, ի փառս Հայաստանի որդիների ՝ անվերապահ հավատով հայ ժողովրդի ուժին ու իմաստությանը, նրա հզոր, խաղաղ, բարգավաճող, արդար և արժանապատիվ ապագային:
Համերգային ծրագրում կհնչեն դաշնակահար և կոմպոզիտոր Արմեն Մերաբովի հեղինակային երգերը գրված կնոջ՝ Մարիամ Մերաբովայի, խոսքերի հիման վրա: Հանդիսատեսը կլսի նաեւ գլուխգործոցներ խորհրդային ժամանակաշրջանի ոսկե ֆոնդից՝ Կոնստանտին Օրբելյան, Անդրեյ Էշպայ, Վադիմ Գամալեյ, Առնո Բաբաջանյան, Իգոր Կրուտոյ, Յուրի Բիրյուկով, Մարկ Մինկով, Վլադիմիր Վիսոցկի, Վալերի Զուբկով, Մարկ Ֆրադկին, Ժորժ Կառվարենց: Ինչպես նաև կհնչեն հեղինակային երգեր՝ գրված Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վերոնիկա Տուշնովայի, Եվգենի Դոլմատովսկու, Մարինա Ցվետաևայի խոսքերի հիման վրա: Համերգային ծրագրին կմասնակցի երգահան, երգիչ Նոդար Ռեիիան:
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
13:18
12:37
10:02
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55