«Թալիբանը» նախկին կառավարության եւ նրա արեւմտյան դաշնակիցների դեմ պատերազմում զոհված մահապարտ ահաբեկիչների ընտանիքներին փող եւ հող է խոստացել, տեղեկացնում է Reuters-ը։ Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Սիրաջուդդին Հաքանին, որի գլխի համար՝ որպես «գլոբալ ահաբեկչի», նշանակված է 10 մլն ԱՄՆ դոլարի վարձատրություն, ընտանիքների հետ հանդիպել է Քաբուլի Intercontinental հյուրանոցում արարողության ժամանակ, որը նույնպես մահապարտ ահաբեկիչների զոհ էր դարձել 2018թ.։ «Իր ելույթում նախարարը բարձր է գնահատել ջիհադը եւ նահատակների ու մոջահեդների զոհաբերությունը եւ նրանց իսլամի ու երկրի հերոսներ է անվանել»,- ասվում է նախարարության՝ Թվիթերում հրապարակված հայտարարությունում։ Մահապարտ ահաբեկիչների ընտանիքները ստացել են հագուստ, 10 000 աֆղանի (ԱՄՆ 111 դոլար) եւ հողակտորներ, տեղեկացրել է մամուլի քարտուղար Քարի Սայիդ Հոսթին։ Հաքանին փոխարինել է հորը՝ Ջալալուդդին Հաքանիին «Հաքանի» ցանցի՝ «Թալիբանի» հետ կապված զինյալների խմբի ղեկավարի պաշտոնում, որին արեւմտյան հատուկ ծառայությունները մեղադրել են մահապարտ ահաբեկիչների որոշ ամենաարյունալի ահաբեկչությունների մեջ։ Նա հետախուզվում է ՀԴԲ-ում հարցաքննվելու համար՝ կապված Քաբուլում 2008թ. մեկ այլ հյուրանոցի վրա հարձակման հետ, որի հետեւանքով սպանվել էր վեց մարդ, ներառյալ ԱՄՆ քաղաքացի։
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44