«Կամավոր ատեստավորման արդյունքում, կախված հավաքած միավորներից, նոյեմբեր ամսից ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30 %, 40% կամ 50%-ով»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով հանրապետությունում մեկնարկած ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը: Նրա խոսքով՝ այս փուլում կառավարությունը բաց կթողնի կամավոր ատեստավորման հնարավորության պատուհանը և առաջին փուլով ատեստավորված ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան, իսկ եկրորդ փուլով կիրականացվի ուսուցիչների կրկնակի կամավոր ատեստավորում՝ կրկին իրենց աշխատավարձը բարձրացնելով ևս 30 %, 40% կամ 50%-ով: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հատնեց, որ առաջին փուլում 1372 ուսուցչ դիմել է կամավոր ատեստավորման, բայց նրանցից մասնակցել են միայն 996 ուսուցիչը: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց, որ մասնակիցներից միայն 468 ուսուցիչ կստանա 30 %, 40% և 50% հավելավճար, որը կազմում է մասնակիցների 47.2% -ը... և ամենալավ արդյունքը ապահովել են Սյունիքի մարզի ուսուցիչները: Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտնել, որ ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչներին կրկին հնարավորություններ կտրվեն, բայց քանակը սահմանափակ է լինելու: Դումանյանը տեղեկացրեց, որ ուսուցչի միջին աշխատավարձը կազմում է 125 հազար դրամ և համապատասխանաբար աշխատավարձերը կբարձրանան 37 000, 50 000 և 61 000 դրամով: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կամավոր ատեստավորումը 3-4 տարվաը ընթացքում կիրականացվի: Նկատելով, որ կլինեն ուսուցիչներ, որոնք չեն ատեստավորվի, որը իրենց իրավունքն է բայց կառավարության մոտ հարց կառաջանա, թե ինչու ուսուցիչը չի օգտվել, իր աշատավարձը կրկնապատկելու և երբեմն նաև 125 %-ով ավելացնելու հանրավորությունից: Փաշինյանի խոսքով, պետք է աշխատեն և շարունակեն ուսուցիչներին քաջալերել, որպեսզի նրանք կարողանան քաջալերվել և իրենց աշխատավարձը իրենց գիտելիքի հաստատմամբ բարձրացնել: «Երբ այս փուլն ավարտվի և պարզվի, որ կան ուսուցիչներ, որոնք չեն ուզում իրենց աշխատավարձը բարձրացնել, կրկնապատկել, մեր մոտ բնականաբար հարց կծագի, թե ինչու և ինչպես է հնարավոր նման իրավիճակ և այս իրավիճակում մենք ՀՀ կրթական համակարգում կունենանք բացառապես բարձր որակավորման ուսուցիչներ»,- հայտարարեց Փաշինյանը և հավելեց. «Այն ուսուցիչները, որոնք իրենք կխոստովանեն, որ չունեն համապատասխան որակավարում, մենք նրանց կաջակցենք մասնագիտական վերապատրաստման և բոլորովին այլ ոլորտներում աշխատանք գտնելու հարցում, որովհետև մենք կարծում ենք, որ կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորմամբ ուսուցչի ներկայությունը հանրակրթական դպրոցներում»: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևորեց ատեստավորման ժամանակ մարդկային գործոնի նվազեցումը և հայտնեց, որ եղել է դեպք, երբ Գնահատման կենտրոնի աշխատակիցը գումարի դիմաց օգնել է ատեստավորողներին: Դումանյանը պնդեց, որ արտահոսք չի եղել, այլ փորձ է եղել, որը կանխվել է, իսկ ատեստավորման ժամանակ եղել է 5% բողոք:
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44