Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին։ Մայր Աթոռի տեղակատվական համկարգից հայտնում են, որ դեսպանին բարեմաղթելով արդյունավոր առաքելություն Հայաստանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ Մայր Աթոռի և Ֆրանսիայի դեսպանատան միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ և արդյունավետ փոխգոծակցություն։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի խորացման գործում իր ներդրումն ունի նաև Ֆրանսիայի հայկական համայնքը։ Հայոց Հովվապետը հույս է հայտնել, որ տիկին դեսպանի առաքելության ընթացքում երկու երկրների բարեկամական հարաբերություններն առվել կզարգանան ու կամրապնդվեն։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս դեսպան տիկին Անն Լույոյի՝ իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին համավարակի ընթացքում, ինչպես նաև պատերազմի ու հետպատերազմյա ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար: Իր հերթին դեսպան Անն Լույոն երախտագիտություն է հայտնել Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար և վերահաստատել, որ Ֆրանսիան շարունակելու է տարբեր ոլորտներում բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին։
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03