Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի մասնակցությամբ այսօր մեկնարկել է Արդարադատության նախարարության և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից համատեղ և վերջինիս ֆինանսավորմամբ կազմակերպված Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քառօրյա քննարկումը: Փոխնախարար Թումանյանցը բացման իր խոսքում շնորհակալություն է հայտնել քննարկման մասնակիցներին ներկայության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին սերտ համագործակցության համար: Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ընդունման համատեքստում փոխնախարարը կարևորել է քրեական արդարադատության օրենսդրական բարեփոխումների շղթայի ամբողջացումը նաև Քրեակատարողական նոր օրենսգրքի ընդունմամբ և ընդգծել է ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության կարևորությունն այդ գործընթացն էականորեն արագ և որակով իրագործելու տեսանկյունից: Փոխնախարար Թումանյանցը վստահություն է հայտնել նաև, որ թե՛ պետական և թե՛ մասնավոր հատվածի գործընկերների հետ մասնագիտական քննարկումները ևս կնպաստեն օրենքի նախագծի կատարելագործմանն ու դրա արդյունքում առավել բարելավված Քրակատարողական օրենսդրություն ունենալուն: ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին իր հերթին, ողջունելով մասնակիցներին, համոզմունք է հայտնել, որ իրավունքի գերակայության ամրապնդումը ժողովրդավարական ցանկացած կառավարության հիմնարար սկզբունքներից է և էական բաղադրիչ է տնտեսական աճի ու պետության բարգավաճման համար: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հաֆթվանին ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունը շարունակելու է խթանել իրավունքի գերակայությունը, աջակցել քրեական արդարադատության համակարգերի ամրապնդմանը, ինչպես նաև նպաստել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովմանը: Այնուհետև, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Քրեակատարողական օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հարություն Խաչիկյանը և Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ, Քրեակատարողական օրենսգրքի աշխատանքային խմբի անդամ Արփինե Սարգսյանը ներկայացրել են օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները, որին էլ հաջորդել է քննարկումը մասնակիցների միջև:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44