Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետւթյան անկախության 30-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումից երկու շաբաթ անց (որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «գունագեղ» անվանումն էր տվել) կորոնավիրուսի տարածման թվերը կտրուկ սկսեցին աճել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առողջապահության նախարարությանը հարցում էր ուղարկել՝ ճշտելու, թե նախարարության մասնագետներն ու գերատեսչություններն արդյոք տեղեկացրել են կառավարությանն ու վարչապետին, որ բացօթյա միջոցառման կազմակերպումը կարող է նպաստել վարակի տարածմանն ու թվերի ահագնացմանը:
Ի պատասխան մեր հարցմանը՝ նախարարությունից պատասխանել են, որ համարակի թվերի աճ ոչ թե սեպտեմբերի 21-ից երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի սկզբին, այլ սեպտեմբերի մեկից հետո է գրանցվել, երբ ուսումնական հաստատություններում սկսվել են դասերը:
Կառավարությանը հորդորելու ու միջոցառման ժամանակ պատշաճ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ նախարարությունը լղոզված պատասխան է տվել՝ ընդգծելով՝ հակահամաճարակային միջոցառումների պատասխանատուն ոչ թե իրենք, այլ ուժային կառույցներն են:
Ստացվում է՝ Առողջապահության նախարարությունը խոստովանում է, որ վիրուսի տարածման աճ դեռեւս սեպտեմբերին են նկատել, բայց, ի դեմս նախարար Անահիտ Ավանեսյանի, ռիսկ չեն արել դիմել կառավարության վերին էշելոնի ներկայացուցիչներին՝ հորդորելով հրաժարվել տարատեսակ միջոցառումներից, որոնք կարող են նպաստել վիրուսի տարածմանը:
Եվ այսօր երկրում ունենք վարակի տարածման ահագնացող տեմպեր, եւ մինչ օրս 5.700 մահ է արձանագրել նախարարությունը: Պարզվում է՝ այս թիվը չի ներառում տանը մահացած քաղաքացիների դեպքերը: Եթե դրան գումարենք 650-700 մահացածներին մինչ օրս, ապա պատկերն առավել սահմռկեցուցիչ է դառնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
13:18
12:37
10:02
18:22
18:01
17:52
17:36
17:30
17:26
17:23
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55