«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իշխանության թևում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: Բանն այն է, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը որոշել է, որ ղեկավարն ինքն է ու իր թիմի անդամների մասով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ դավեր է նյութում: Հարությունյանն արդեն չի էլ թաքցնում դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստերի ժամանակ։
Ըստ մեր տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանը դժգոհ է կառավարության ներկայացուցիչներից ու նիստերի ժամանակ դժգոհում է հատկապես ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանից, մշտական իր դժգոհությունն է հայտնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանից, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանից ու անգամ խնդիրներ ունի իր մամուլի պատասխանատուի հետ:
Ըստ մեր տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանը փորձում է նաև կառավարության ներսում թիմ ձևավորել ու այնպես անել, որ կառավարության տարբեր գերատեսչություններում իր քիմքին հարիր անձինք աշխատեն: Թե այս իրավիճակը ինչքան կհանդուրժի Փաշինյանը, դժվար է ասել, քանի որ, ըստ մեր աղբյուրների, օր օրի ՔՊ թիմում լարվածությունն ավելանում է, ու պառակտվածությունը՝ մեծանում: Նշենք, որ նմանատիպ գործելոճ էր որդեգրել նաև Արսեն Թորոսյանը, որն այժմ շարքային պատգամավոր է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01