ARM | RUS |

Խաչի Գյուտի տոնն է այսօր

24.10.21 | 15:01

Հայ Առաքելական եկեղեցին հոկտեմբերի 24-ին կնշի Խաչի Գյուտի տոնը։

Qahana.am-ը գրում է, որ Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից է:

327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են դրանց վրա, որոնցից մեկի վրա պատանին հարություն է առնում, և այդպես ճանաչվում է տերունական խաչը: Այդ հրաշքից հրեա Հուդան քրիստոնեություն է ընդունում և հետո դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Ս. Հարություն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը:

Խաչի առաջին գյուտը

Երբ մեր Տերն ամբողջացրեց Իր փրկական տնօրինությունները և համբարձվեց երկինք, փրկական Խաչն անխնամ մնաց Գողղոթայում՝ իբրև դատապարտության և մահվան գործիք: Եվ գարնանը, երբ բույսերը ծաղկում են, ու մանուկներն իրենց սովորության համաձայն խաղում դալար խոտի վրա, մի կաղ մանուկ, իր ընկերների հետ խաղալիս, հանկարծ դիպչում է կենարար Խաչափայտին, ինչից ամրանում են նրա ոտքերը, և նա անմիջապես սկսում է վազել և օրհնել Աստծուն ու գոհանալ կենսակիր նշանից: Այդ դեպքն առիթ հանդիսացավ, որպեսզի Խաչի համբավը տարածվի, և կաղերը, կույրերը, բորոտներն ու առհասարակ բոլոր հիվանդները բժշկվեն Խաչափայտի միջոցով: Դրանից հետո Հակոբոս Տյառնեղբայրը Խաչափայտը վերցրեց իր մոտ:

Ս. Խաչի գյուտով հավատացյալները ուրախացան, իսկ անհավատները հույժ տրտմեցին: Իսկ հրեաները, ովքեր կամովին իրենցից հեռացրեցին ճշմարիտ Լույսից, գլխահակ դարձան, որոնց մասին Եսային ասում է. «Ո՞վ է կույրը, եթե ոչ Իմ ծառաները, ովքե՞ր են խուլերը, եթե ոչ այն մարդիկ, որ տիրում են նրանց» (Եսայի 2:19): Հրեաները, տեսնելով Խաչի սքանչելագործությունները, նախանձից այրվելով՝ Հակոբոսից հափշտակեցին Խաչափայտը և դրեցին Երուսաղեմի տաճարի Գեղեցիկ կոչվող դռան մոտ, որտեղ մի անդամալույծ էր մշտապես նստում՝ ողորմություն խնդրելու համար:

Մի օր, երբ անդամալույծը երկար նստելուց նիրհում էր, Ս. Խաչի զորությունից հանկարծակի արթնանում է և ամբողջովին բժշկված՝ տեղից վեր թռչում՝ փառաբանելով Քրիստոսին: Ապա մի բորոտ է բժշկվում՝ ամբողջովին իր վրայից թափելով ապականված մորթը և գոհություն հայտնում աստվածընկալ Ս. Խաչին: Այդ տեսնելով՝ հրեաները Ս. Խաչը տանում են ու դնում Տիրոջ գերեզմանի մեջ և մի վեմով փակում: Սակայն վեմի ճեղքերից հրաշալի լույս է ելնում ու բժշկում այն նեղյալներին, ովքեր այցելում էին Տիրոջ գերեզմանին: Այս անգամ հրեաները Աֆրոդիտեի պատկերն են կանգնեցնում վեմի վրա, որպեսզի ժողովուրդը կարծի, թե Աֆրոդիտեն է նրանց բժշկում:

Այդ օրերին Ս. Պետրոս առաքյալի միջոցով հավատի է գալիս Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկեն, ով մեծ հույսով իր որդիների ու դուստրերի հետ Հռոմից գալիս է Երուսաղեմ՝ երկրպագելու տերունական վայրերին: Թագուհին այնտեղ շրջելուց հետո, Հակոբոս Տյառնեղբոր ընկերակցությամբ այցելում է Տիրոջ գերեզմանին և այն մաքրելուց, բացելուց և կարգի բերելուց հետո այնտեղ գտնում է Տիրոջ Աստվածընկալ Խաչափայտը՝ դրված ավազակների խաչափայտերի հետ միասին: Այն պահին, երբ տիկինն ուրախացած մտնում է Տիրոջ հարության վայրը, նրա դուստրերից մեկը հանկարծամահ է լինում: Սուրբ Հոգու ազդեցությամբ նրանք մահացածի վրա հաջորդաբար դնում են խաչափայտերն ու աղոթում: Երբ մահացածի վրա դնում են Տիրոջ Խաչափայտը, արքայադուստրն անմիջապես կենդանանում է, և ներկաները, տեսնելով հրաշքը, խոնարհվում են ու երկրպագում կենարար խաչափայտին: Այսպիսով՝ երեք խաչափայտերից գտնվում է այն, որը պատկանում էր Տիրոջը: Ապա թագուհին խաչափայտը հանձնում է Հակոբոս Տյառնեղբորը և փոխարենը կենարար փայտից մի մասունք խնդրում, որը գոհությամբ վերցնելով՝ գնում է Հռոմ:

Հակոբոս Տյառնեղբայրը Խաչափայտը պահում է եկեղեցում և Ծաղկազարդի տոնից սկսած մինչև սեպտեմբերի 14-ը, ամեն կիրակի՝ առավոտյան և երեկոյան, այն դուրս է բերում, բարձրացնում ու ասում. «Խաչի Քո Քրիստոս երկիր պագանեմք...»: Որից հետո խաչափայտը դրվում էր եկեղեցու սրբարանում՝ մինչև հաջորդ Ծաղկազարդը: Կլավդիոս կայսեր վախճանվելուց հետո իշխանությունն անցնում է Ներոնի ձեռքը, ով հալածանքներ է սկսում Տիրոջ Եկեղեցու դեմ: Հրեաներն էլ, օգտվելով առիթից, սպանում են Հակոբոս Տյառնեղբորը և Խաչափայտը թաղում Գողգոթայի վրա, մի խոր փոսի մեջ, և այդ տեղը վերածում աղբանոցի: Խաչափայտն այդտեղ մնում է շուրջ երեք հարյուր տարի՝ մինչև Կոստանդիանոս բարեպաշտ կայսեր ժամանակները, երբ Եկեղեցին խաղաղություն է գտնում:

Խաչի երկրորդ գյուտը

Երեք հարյուր տարի անց Հեղինե թագուհին՝ Կոստանդիանոս կայսեր մայրը, տեսիլքով Աստծուց հրաման է ստանում գնալ Երուսաղեմ, փնտրել ու գտնել Քրիստոսի Խաչափայտը և տնօրինական վայրերում տաճարներ կառուցել: Հեղինեն տեսիլքը պատմում է Կոստանդիանոսին և նրան հայտնում Աստծո հրամանը: Կայսրը հոժարությամբ ու մեծ հավատով ընդունում է մոր խոսքերը, միջոցներ է տրամադրում այդ գործն իրականացնելու համար և թագուհուն՝ մեծ շքախմբով ու բազում օգնականներով, ճանապարհում Երուսաղեմ:

Գալով Երուսաղեմ, թագուհին քաղաքը գտնում է ավերված ու թալանված, այնպես, ինչպես մարգարեացել էր Եսային. «Ձեր երկիրն ավերակ է, ձեր քաղաքները՝ հրո ճարակ, թշնամի ցեղերից ավերված ու ամայացած, ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարներն են ուտում: Սիոնի դուստր Երուսաղեմը պիտի մնա լքված, ինչպես տաղավարը՝ այգում, մրգապահների հյուղակ՝ սեխի պարտեզում, ինչպես պաշարման մեջ գտնվող քաղաքը» (Եսայի 1:8): Երբ 70 թ. հռոմեական զորքերն ավերեցին Երուսաղեմը և հիմնահատակ քանդեցին տաճարը, սովից ու պատերազմներից մեկ միլիոնից ավելի հրեաներ կոտորվեցին, իսկ մնացածն էլ գերվեցին և ցրվեցին աշխարհով մեկ: Այդ օրերին Երուսաղեմն արդեն չուներ իր նախկին փառքը: Բացի այդ 64 թվականից սկսած մինչև 313 թվականը` մինչև Կոստանդիանոս Մեծի գահակալության երկրորդ տարին, մեծ հալածանքների ենթարկվեց Քրիստոսի Եկեղեցին:

Հրեաներն ու հեթանոսները, չհանդուրժելով քրիստոնյաների մատուցած պաշտամունքը Խաչյալին, ամեն կերպ ցանկանում էին աշխարհի երեսից վերացնել Տիրոջ փառքը հիշեցնող ամեն ինչ, որպեսզի դրանով իսպառ ջնջեն Նրա հիշատակը: Այդ պատճառով էլ նրանք թաքցրեցին Տիրոջ Խաչափայտը` ավազակների երկու խաչափայտերի հետ միասին թաղելով այն աղբակույտի տակ:

Այդ օրերին Երուսաղեմում միայն Հուդա անունով մեկը գիտեր խաչի գտնվելու վայրը՝ տեղյակ լինելով իր նախնիների գրավոր ավանդություններից: Սակայն նա չէր ցանկանում հայտնել և թագուհու խնդրանքներին ու հորդորներին անտարբեր էր վերաբերում, մինչև որ թագուհին ճարահատյալ բանտարկում է նրան:

Հուդան ի վերջո հայտնում է Խաչափայտի տեղը, և թագուհին ձեռնարկում է Խաչափայտի որոնումները Գողգոթայի վրա: Խաչափայտը բավականին խորն էր թաղված հողի տակ, ինչը մեծ աշխատանք և շատ ժամանակ էր պահանջում որոնողներից: Սակայն Աստծո շնորհով թագուհին գտնում է երեք խաչափայտներն էլ և անգամ՝ Պիղատոսի ձեռքով գրված եռալեզու տախտակը: Թագուհին, գտնելով Խաչափայտը, տրտմում է, քանի որ չի կարողանում զանազանել, թե այդ երեք խաչափայտերից որն էր տերունականը: Սակայն Երուսաղեմի պատրիարք Մակարիոս եպիսկոպոսը հավատով լուծում է խնդիրը և փարատում թագուհու տրտմությունը:

Նա աղոթքով Աստծուց նշան է խնդրում, թե որն է Սուրբ Խաչը, և հրաշքը չի ուշանում: Մի կին երկարատև հիվանդությունից հետո մահամերձ վիճակում էր: Մակարիոս եպիսկոպոսը հավատում է, որ Տիրոջ խաչը, որի վրա թափվել է Նրա Արյունը, կառողջացնի այդ կնոջը, եթե նրան մոտեցնեն Խաչափայտին: Առաջին երկու խաչերը, որոնք ավազակներինն էին, կնոջը ոչ մի օգուտ չեն տալիս, սակայն երբ նրան հպում են Տիրոջ Խաչին, կինը լիովին առողջանում է, ոտքի կանգնում և Աստծուն փառք տալիս: Այնուհետև այդ Խաչի միջոցով, որով Տերը հաղթեց մահին և ավերեց դժոխքը, հարություն առավ մի պատանի, և էլի բազում հրաշքներ կատարվեցին, ինչը տեսնելով՝ շատ հրեաներ դարձի եկան ու մկրտվեցին: Հուդան էլ, ով ցույց էր տվել խաչափայտի գտնվելու տեղը, իր ցեղակիցների հետ մկրտվեց և անվանվեց Կյուրեղ, մեծ շնորհների արժանացավ ու հասավ եպիսկոպոսի աստիճանի: Հետագայում նա Տիրոջ անվան համար նահատակվեց՝ արժանանալով մարտիրոսական պսակի:


Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Կոպենհագեն

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Կոպենհագեն

11:38

Հրանտ Մարգարյանի որդին մահացել է․ ԶԼՄ

Հրանտ Մարգարյանի որդին մահացել է․ ԶԼՄ

11:00

Բանակի թեման օգտագործվում է նախընտրական նպատակներով. Աբրահամյան

Բանակի թեման օգտագործվում է նախընտրական նպատակներով....

10:33

Հասարակությունը հիվանդ է, Նիկոլ Փաշինյանն էլ․ ուղղակի սինդրոմները իր վրա կարող է քիչ են ազդում, որովհետև ինքն ուժեղ անձնավորություն է. Հովիկ Աղազարյան

Հասարակությունը հիվանդ է, Նիկոլ Փաշինյանն էլ․ ուղղակի սինդրոմները իր վրա կարող է քիչ են ազդում,...

12:22

Իջևան-Շամշադին ավտոճանապարհին վթարի հետևանքով 11 տուժած հոսպիտալացվել է․ Մանրամասներ

Իջևան-Շամշադին ավտոճանապարհին վթարի հետևանքով 11 տուժած հոսպիտալացվել է․...

12:05

Կեղծ ոստիկանների կողմից օտարերկրացիների առևանգման գործը ուղարկվել է դատարան

Կեղծ ոստիկանների կողմից օտարերկրացիների առևանգման գործը ուղարկվել է...

11:44

ՌԴ-ՀՀ հարաբերություններն ավելի հասուն են դարձել, բայց տանգոյի համար 2 հոգի է պետք․ ՌԴ դեսպան

ՌԴ-ՀՀ հարաբերություններն ավելի հասուն են դարձել, բայց տանգոյի համար 2 հոգի է պետք․ ՌԴ...

11:06

Նիկոլը թուրքերի ու ադրբեջանցիների հանցանքները վաղուց է ներել, բայց իր տեսակետները չկիսող անձանց՝ անձնական թշնամի հռչակել. Աբրահամյան

Նիկոլը թուրքերի ու ադրբեջանցիների հանցանքները վաղուց է ներել, բայց իր տեսակետները չկիսող անձանց՝...

10:46

Ավտոճանապարհներն անցանելի են

Ավտոճանապարհներն անցանելի են

10:32

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

10:12

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

Դավիթ Համբարձումյանին ազատազրկեցին 6 տարի, 3 ամիս ժամկետով

Դավիթ Համբարձումյանին ազատազրկեցին 6 տարի, 3 ամիս...

18:56

«Ու այսքանից հետո դեռ ծպտուն եք հանում»․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին ու ամբողջ ՔՊ-ին

«Ու այսքանից հետո դեռ ծպտուն եք հանում»․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին...

18:22

«Հետո պարզվեց, որ նա արդեն Նիկոլի տուն է գնում-գալիս, արդեն հավաքագրվել է»․ Գոռ Սարգսյանը մանրամասներ է պատմում Ստեփան Ասատրյանի մասին

«Հետո պարզվեց, որ նա արդեն Նիկոլի տուն է գնում-գալիս, արդեն հավաքագրվել է»․ Գոռ Սարգսյանը...

17:51

Ինչ իրավիճակ է Մալաթիայի տոնավաճառում՝ հրդեհից հետո․ Լուսանկարներ

Ինչ իրավիճակ է Մալաթիայի տոնավաճառում՝ հրդեհից հետո․...

17:36

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի տեսարաններ

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի...

09:32

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է մշակվել

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է...

09:15

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ դատախազությանը

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են հայտնվել

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են...

09:46

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի...

09:32

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել...

09:16

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է...

09:01

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են բոլորը

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են...

09:45

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

09:34

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի հրահանգը

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի...

09:18

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր դիմում

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր...

09:02

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի...

09:56

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա...

09:42

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու իրավունքից

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու...

09:33

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած պահանջ

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց...

09:56

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա Փաշինյանին

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա...

09:42

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված են

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված...

09:34

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է արել

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է...

09:16

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի սիրտը

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի...

09:02

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր բախում

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր...

09:52

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի նավարարները

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի...

09:42

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում...

09:35

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության...

09:16

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը» իրականում

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը»...

09:02

«Իրավունք». Նիկոլն իր մուրճը սկսել է ճոճել. թիրախում հայտնվելու են հատկապես Գեղարքունիքի եւ Արարատի մարզպետները

«Իրավունք». Նիկոլն իր մուրճը սկսել է ճոճել. թիրախում հայտնվելու են հատկապես Գեղարքունիքի եւ...

09:45

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի խոսնակը

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի...

09:22

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են կիրառելու

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են...

09:14

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են ընթանում

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են...

09:02

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը սուբսիդիա է տալիս

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը...

09:46

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններում

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի...

09:31

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ են

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ...

09:26

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են նախապատրաստվում

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են...

09:14

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն ծանոթացել

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն...

09:01