MacRumors ռեսուրսը հրապարակել է նկարներ, որոնցում, ինչպես նշվում է, ցուցադրված են ամբողջովին անլար ականջակալներ AirPods Pro 2 տեսակի, որոնք նախագծում է Apple ընկերությունը, գրում է 3dnews.ru-ն՝ հղում անելով MacRumors-ին: Ասվում է, որ ռենդերները ստացվել են Apple-ի ներքին աղբյուրից, սակայն այդ մասին հավելյալ տեղեկատվություն չկա: Նկարներից ելնելով՝ նորույթը կարող է ժառանգել սարքի օրիգինալ տարբերակի դիզայնը: Մասնավորապես, ցուցադրված են ներդիր մոդուլները: Ի տարբերություն առաջին տարբերակի՝ կփոխվի սենսորների հավաքածուն: Ավելի վաղ ասվում էր օգտատիրոջ ֆիզիկական ակտիվությանը հետեւելու համար նոր սենսորների առկայության մասին: Կփոխվի նաեւ մարտկոցի պատյանը: Դրա ներքեւի մասում տեսանելի է դինամիկի անցքը. կիրացվի Find My որոնման գործառույթը, որի շնորհիվ սարքը կարող է ձայներ արձակել օգտատիրոջ հարցմամբ: Պատյանի կողմնային մասում կարելի է տեսնել «փոքրիկ ծայր», որում կարող է տեղադրվել կրելու համար նախատեսված լարը: Մինչդեռ կարելի է ընդգծել, որ հրապարակված տեղեկատվությունը կրում է բացառապես ոչ պաշտոնական բնույթ: Դեռ ավելին, կան շշուկներ, որ AirPods Pro 2-ում Apple ընկերությունը կարող է կիրառել կոմպակտ դիզայն: Այնպես որ դեռեւս հայտնի չէ՝ ինչ տեսք կունենա նորույթը: Ամեն դեպքում, ականջակալների ներկայացումը տեղի կունենա ոչ վաղ, քան հաջորդ տարվա առաջին եռամսյակը:
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44