Տեղի ունեցավ «Թվային փոխակերպումը բիզնեսում 2021» խորագրով InTech 2021 Armenia բիզնես կոնֆերանսը, որը ՏՏ շուկայի զարգացման առանցքային հարցերի քննարկման հարթակ է։ Միջոցառման ընթացքում քննարկվեցին բիզնեսի թվային վերափոխման հեռանկարները, միտումները և տեխնոլոգիաները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն բիզնեսի զարգացման համար:
Միջոցառման նպատակն է բիզնեսների ղեկավարներին ցույց տալ՝ իրենց աշխատանքի բարելավման հնարավորությունները և տալ թվայնացման լուծումներ։
Կոնֆերանսին ներկա էին ՏՏ ոլորտի առաջամարտիկները, որոնք ոչ միայն պատմեցին, այլ նաև ցուցադրեցին բիզնես լուծումների վերջին ՏՏ նորույթները: Քննարկվեց առաջիկա տարիների բիզնեսի զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող հիմնական նորարարական միտումների և տեխնոլոգիաների մասին։
«Սոֆթլայն ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն Սարգիս Հարությունյանը նկատեց, որ ՏՏ զարգացումը ինքն իրեն ոչ մեկին հետաքրքրիր չէ, եթե այն չի լուծում այլ ոլորտների առաջացած խնդիրներ, կամ հեշտացնում աշխատանքը, նվազեցնում ծախսերը։ «Հետևաբար այսօրվա մեր միջոցառման իմաստը՝ տարատեսակ գործունեությունով զբաղվող կազմակերպություններին տեխնոոլգիական ընկերությունների հետ ծանոթացնելն է, որ միասին աշխատելուց տարբեր բիզնեսների արդյունավետությունը բարձրանա, ծախսերը նվազեն։ Այսինքն խնդիրը կայանում է նրանում, որ մենք ցույց ենք տալիս նորագույն լուծումները բիզնեսի համար՝ իրենց այս կամ այն խնդիրները լուծելու համար»,–ասաց նա։
Սարգիս Հարությունյանն ասաց, որ կոնֆերանսի հիմնական շեշտադրումը բիզնեսի թվայնացումն է։ «Այսօր մեր կյանքում արդեն բոլորս ավելի հաճախ ենք շփվում տարբեր տեսակի տեխնոլոգիական լուծումների հետ և այդ լուծումների օգտագործման հնարավրորությունների մասին տեղեկացնում են տարատեսակ ընկերություններ և այդ լուծումների վերջնական իմաստը թվայնացումն Է»,–ասաց նա և նշեց, որ ներկա են տեխնիկական լուծումներով, ինֆորմացիոն անվտանգության ուղղությամբ, բիզնես լուծումներով զբաղվող ընկերություններ ։
Սարգիս Հարությունյանը նշեց, որ Հայաստանը բիզնեսի թվայնացման առումով տարեցտարի մոտենում է տեխնոլոգիաներով ավելի զարգացած շուկաներին։
Ըստ նրա՝ ոլորտը ինքն իրենով է զարգանում, քանի որ ամեն կազմակերպություն ինքն է որոշում որ ուղղությամբ զարգանա:
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03