Lragir.am-ի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը
Պարոն Հայրիկյան, տեղեկություն կա, որ նոյեմբերի 9-ին Մոսկվայում հնարավոր է Հայաստանին պարտադրվի նոր փաստաղթուղթ ստորագրել՝ սահմանազատման ու ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։ Ի՞նչ են ցույց տալիս այս զարգացումները։
Ակնհայտ է, որ ինչ կատարվում է, ամեն ինչ ապօրինի է, միջազգային իրավունքին հակասող։ Նախ և առաջ, տեղի ունեցող զարգացումները միջազգային պայմանավորվածություններին են հակասում, ՄԱԿ-ի մոտեցումներին են հակասում՝ սկսած նախորդ տարվա սեպտեմբերի 27-ի պատերազմի սանձազերծումից, որը պիտի արժանանար հատուկ ուշադրության։ Այն, որ պատերազմ է հայտարարվել, դա հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, ԵԱՀԿ Հելսինկյան համաձայնագրին, բայց դրանց ուշադրություն չդարձվեց ժամանակին։ Հետագայում էլ ոչ մի վճռական քայլ չկատարվեց տեղի ունեցածը դատապարտելու ուղղությամբ։ Մենք գիտենք, աշխարհն էլ գիտի, որ 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրն ապօրինի պայմանագիր է։ Բայց մեր դեղնակտուցներն ու Մոսկվայի սպասավորները վախենում են Մոսկվայի պայմանագրի մասին խոսել, խոսում են Կարսի պայմանագրի մասին։ Մասնագետները հաճախ են խոսում դրա ապօրինի լինելու մասին, նաև ասվում է, որ այն, ինչ հիմա է արվում, էլի ապօրինի կլինի, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը միջազգային իրավական նշանակություն չունի։
Սրա դեմ պայքարելու ի՞նչ հնարավորություններ կան։ Օրինակ՝ ՀՅԴ-ն ու «Հայաստան» դաշինքը հայտարարել են նոյեմբերի 9-ին և 10-ին հանրահավաք անելու մասին։
Եթե մենք բոլորովին չունենայինք մեզ հասկացողներ, այսինքն՝ լինեինք 100 տոկոսանոց չակերտավոր իզգոյ, այդ դեպքում այլ իրավիճակ կլիներ։ Բայց այսօր միջազգային հնարավորությունները բազմաթիվ են և բազմազան։ Մենք երբևէ տեսե՞լ ենք, որ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների, պատասխանհատուների հետ Հայաստանը փորձ անի խոսել։ Չի կարող դա անել, որովհետև Պուտինն ասել է՝ «մենք ենք տարածաշրջանի տերը»։ Ո՞ր պահից պիտի Հայաստանը վեր կենա ու ասի, որ եթե կողմերից մեկն է միայն գործ անում, դա ի վերջո լինում է ի վնաս հարցի կայուն ու խաղաղ լուծմանը։ Կամ էլ լինում է ի նպաստ մեկի գերակայությանը, ի վնաս մյուսի իրավունքների։ Չի արվել այդ բոլորը։
Եթե նոյեմբերի 9-ին ինչ-որ փաստաթղթեր պետք է կնքվեն, ինչ էլ կնքվի, ապօրինի է լինելու։ Բայց նույնիսկ ապօրինի երևույթների դեմ պետք է նախապես պայքարել։ Եթե ինչ-որ ուժեր տեղեկատվություն են ստացել, որ նոյեմբերի 9-ին դավադիր բան է ստորագրվելու, ինչո՞ւ են ամսի 9-ից հետո ցույցեր անում, ինչո՞ւ չեն անում ամսի 5-ին կամ 8-ին։ Եթե համազգային կարևորության հարցով են զբաղված, ինչո՞ւ այդ ուժերը չեն կարողանում այդ հարցի շուրջ միասին հայտարարի գալ։ Եթե իրար հետ հաշիվներ ունեք, գտեք մեկին, ով կհաղթահարի այդ հաշիվները, և խոսեք այսօր ամենակարևորի մասին։ Ամեն դեպքում ես ողջունում եմ, որ ոմանք շարժվում են, խոսում են, բայց նաև շատ լավ գիտեմ, որ այդ ամենը հաճախ արվում է հիմնականը անտեսելու, հետաձգելու, արհամարհելու հաշվին։ Իսկ հիմնականը մի բան է՝ ուզո՞ւմ ենք Հայաստանն անկախ լինի, քաղաքացին պիտի լինի երկրի տերը, ուզո՞ւմ ենք Հայաստանը ժողովրդավարական լինի, քաղաքացին պիտի լինի տերը։ Եթե ուզում ես, որ ապօրինի պայմանագրերը չեղարկվեն, քաղաքացին պիտի լինի երկրի տերը, ոչ թե վախկոտ կամ անգիտակից մեկը։ Եթե սա չես նկատում, դեբիլիկ ես։ Եթե մենք տարեսկզբին սկսած լինեինք Սահմանադրության նախագծի քննարկումները, այսօր արդեն հստակ կունենայինք ազգային համաձայնություն՝ քաղաքացուն երկրի տերը դարձնելու հարցի շուրջ։ Իսկ քանի որ դա չեն անում, ուրեմն ունեն հետին նկատառումներ։ Ես ուժ չունեցա այդ քաղաքական ուժերի հետ աշխատելու, միշտ հրավիրում էին ինձ, բայց գնացի տեսա, որ մտածում են՝ ինչպես Պուտինին հաճոյանան։ Դա քաղաքական ուժերի մոտեցում չէ։
Պուտինն օրերս անդրադարձավ սահամանզատման աշխատանքներին՝ ասելով, որ հնարավոր չէ իրավիճակը կարգավորել առանց Ռուսաստանի, քանի որ քարտեզները ռուսական բանակի Գենշատբում են։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
Պուտինի, այսօրվա Ռուսաստանի իշխանությունների համար սրբություն է Ստալինը, Սովետական միությունը։ Մենք վաղուց անկախացել ենք Սովետական միությունից և հարևանների հետ պետք է հարաբերությունները ճշտեինք կամ միջազգային կառույցների ընդունած որոշումների հիման վրա, կամ մեր փոխադարձ բանակցություններով։ Ես դրա մասին դեռ 1988 թվականին եմ ասել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները Մոսկվան չպետք է որոշի։ Փոխադարձ ինքնորոշման իրավունքը հարգելու հիման վրա բանակցություններ պետք է լինեին։
Այսօր Պուտինը սրբացնում է Ստալինի գծած սահմանները։ Բայց մենք՝ հայերս պետք է խոսենք, ասենք, որ Հայաստանն օկուպացված է եղել, բռնազավթված է եղել։ Մենք պիտի ասենք, որ մեր նպատակը ոչ թե այսօր անընդմեջ կռիվ տալն է, այլ առողջ բանականության հիման վրա համաձայնության գալը։ Ադրբեջանն ու մենք չունե՞նք առոջ բանականություն, ուրեմն միջազային կառույցներին պետք է դիմենք, որպեսզի նրանք այս հարցն արագ լուծեն։ Իսկ այսօր Պուտինն է ասում՝ քարտեզներ կան։ Մենք ձեր այդ քարտեզների մասին վաղուց գիտենք, դրա համար 1991 թվականի սեպտեմբերին ձեզ ասել ենք՝ «կորեք այստեղից»։
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03