Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախ ծանոթացել է կենտրոնի հարակից այգում 2006 թվականից առ այսօր իրականացված բարեկարգման աշխատանքներին: Տարոն Մարգարյանին ներկայացնելով երկու փուլով կենտրոնի կողմից այգում իրականացված վերականգնման և բարեկարգման աշխատանքները` «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանը նշել է, որ ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում անցկացվել է ոռոգման ստորգետնյա նոր համակարգ, տնկվել և մշակվում են բազմաթիվ բույսեր ու ծառեր, տեղադրվել է լուսավորության հատուկ համակարգ, կառուցվել են սպորտային տարածքներ՝ ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, ինչպես նաև մանկական խաղահրապարակ, ավտոկայանատեղի: Բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար այգում տեղադրվել են նաև նստարաններ, զրուցատաղավարներ ու ցայտաղբյուրներ:
Իր գոհունակությունը հայտնելով հանգստի գոտում իրականացված աշխատանքներից` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունել է կենտրոնի մասնակցությունը բարեկարգման ծրագրերին ու նկատել, որ կենտրոնի այս նախաձեռնությունն իսկապես օրինակելի է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք ցանկություն կհայտնեն հանդես գալ նմանատիպ ծրագրերով:
Ի դեպ, դեռևս այս տարվա ապրիլին Երևանում ավտոբուսի պայթյունից տուժած Թումոյի ուսանողներ Էդգար Գասպարյանին և Ռոլանդ Խոջայանին հիվանդանոցում տեսակցության այցելած քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրանց խոստացել էր ապաքինումից հետո այցելել «Թումո» կենտրոն, որտեղ տղաների հետ միասին կծանոթանա կենտրոնի առօրյային: Եվ խոստման համաձայն, Երևանի քաղաքապետը տղաների հետ «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամ Բեկոր Փափազեանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել կրթական հաստատության գործունեությանն ու զրուցել տարբեր խմբակների ուսանողների հետ:
Մասնավորապես, կայքերի ստեղծման խմբակի ուսանողների հետ զրույցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է աշխարհի խոշոր քաղաքների օրինակով Երևանում ևս ստեղծել ու կիրառել ավտոտրանսպորտային խցանումների մասին իրազեկող հավելված, ինչը մեծապես կհեշտացնի վարորդների աշխատանքն ու կխնայի ճանապարհի վրա ծախսվող ժամանակը:
«Աշխարհի խոշոր քաղաքներում կիրառվում են ծրագրային հավելվածներ, որոնց միջոցով վարորդները տեղեկանում են խցանումների մասին: Կուզեմ, որ Երևանում ևս նման ծրագիր ունենանք ու, որ այդ ծրագիրը հենց «Թումո»-ի մեր ուսանողները ստեղծեն: Ու համոզված եղեք, որ մենք էլ մեր հերթին կաջակցենք, որպեսզի այն կայանա և դառնա լիարժեք կիրառելի ծրագիր», - ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանին ներկայացնելով կենտրոնում իրականացվող ծրագրերը՝ Սեմ Սիմոնյանը նշել է, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իրականացնում է անվճար արտադպրոցական ծրագիր, որի շրջանակներում 12-18 տարեկան հազարավոր պատանիներ ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու և իրենց ապագա ուղին կերտելու հմտություններ: Նշվել է նաև, որ այս պահին Թումոն իր բոլոր 4 կենտրոններում ունի մոտ 10000 ակտիվ ուսանող, որից 7000–ը՝ Երևանում:
Առանձնակի կարևորելով կրթական կենտրոնի գործունեությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ սա իսկապես հրաշալի հնարավորություն է պատանիների համար ստանալու նեղ մասնագիտական լավ կրթություն: Ընդգծելով կենտրոնի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը` քաղաքապետը նաև պատրաստակամություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ում ապահովել կենտրոնի լավագույն ուսանողների գործնական պրակտիկայի կազմակերպումը, ինչը գոհունակությամբ է ընդունվել թե՛ ուսանողների և թե՛ կենտրոնի տնօրինության կողմից:
Շնորհակալություն հայտնելով այցի համար` Սեմ Սիմոնյանն իր հերթին նշել է, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մայրաքաղաքում կյանքի կոչվող ծրագրերի հարցում մշտապես զգացել է քաղաքապետարանի աջակցությունն ու հետևողականությունը, ինչն իսկապես անչափ կարևոր է:
Հրաժեշտից առաջ կենտրոնի լուսանկարչական խմբակի ուսանողները լուսանկարել, ապա նաև լուսանկարվել են Երևանի քաղաքապետի հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33