ԱԺ նիստում քննարկվում է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ասաց, որ առաջարկվում է ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։
Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել առանց ՀՀ-ում երեք տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն։
Նախագծով առաջարկվում է նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու հնարավորություն նախատեսել օտարերկրյա պետություններում գործող ՀՀ բոլոր դեսպանություններում ու հյուպատոսական ծառայություններում։
«Օրինագծով հստակեցվում են երեխաների քաղաքացիության դադարեցման հետ կապված հարաբերությունները, կեղծ փաստաթղթերի կամ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում քաղաքացիության դադարեցման գործ հարուցելու ընթացակարգը։ Բացի այդ, ներկայացված նախագծով ՀՀ քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման բնագավառում առաջարկվում են սկզբունքորեն նոր կարգավորումներ, որոնց նպատակն է ՀՀ քաղաքացիության դիմումների քննարկման արդյունքում ոստիկանության կազմած դրական եզրակացություններն անմիջապես ներկայացնել նախագահին, իսկ քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել բացառապես ոստիկանության կազմած բացասական եզրակացությունները։ Նախագծով նախատեսվում է փոփոխել քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը՝ վեց ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր»,- նշեց Ֆիդանյանը։
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03