Սեպտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «100+1» խորագրով համերգը, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Համերգը վարեց ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը: Հնչեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Միրզոյանի, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները, որոնք կատարեցին Կարինե Հելման-Գևորգյանը և Քրիսթեր Վիկմարկը (Շվեդիա), Նարեն (Լիբանան), Սոսե Գրիգորյանը (Իսրայել), Ադել Ազրոյանը (Ռուսաստան), Մարինա Բերբերյանը և Իռենա Կոֆմանը (ԱՄՆ), Արամ Խորոզյանը (Սիրիա), Սար Սարգսյանը (Արցախ):
Ընթերցվեցին Պետրոս Դուրյանի, Վահան Թեքեյանի, Սիամանթոյի բանաստեղծությունները: Լիբանանից հայրենադարձված ասմունքող Հակոբ Գույումջյանը հանդիսատեսին ներկայացրեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:
Ստաֆանիա Թոփալյանը (Ճապոնիա) և Վահե Թիլբյանը (Եթովպիա) կատարեցին 2015թ. Եվրոտեսիլում Հայաստանը ներկայացրած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Մի ժխտիր» երգը:
Ելույթ ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համույթը, քանոնահարուհի, ՀՀ ժողավրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Անահիտ Շահզադեյանը և այլք:
Համերգի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց. ««100+1» համերգով եզրափակվեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը:
Այս միջոցառումը խորհրդանշում է հայ ժողովրդի վերընձյուղումը 101 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցողասպանությունից հետո: Այն կարևոր է ոչ միայն հայությանը համախմբելու, այլև օտարազգի հանդիսատեսին մեր պատմությանը հաղորդակից դարձնելու առումով: Դրա վառ արտահայտությունն են նաև Շվեդիայից, Ճապոնիայից, Միացյալ Նահանգներից ժամանած օտարազգի արվեստագետները, ովքեր եկել են՝ իրենց մասնակցությունը բերելու «Իմ Հայաստան» փառատոնին: Շնորհակալ ենք այս զգացողությունների համար, շնորհակալ ենք, որ տխրության կողքին ուրախություն տեսանք, զոհերի հիշատակի կողքին՝ վերածնունդ, որ մղում է մեզ ապրելու, նոր մտահղացումների ու նպատակների իրագործման»:
Նախարարն ընդգծեց, որ 20-դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած եղերական իրադարձություններից 100 +1 տարի է անցել և չնայած հարվածը սոսկալի էր, իսկ հետևանքները` անչափելի` հայրենազրկում, ունեզրկում, հեռացում ազգային ավանդույթներից ու սովորույթներից՝ այնուհանդերձ հայ ժողովուրդը ապրեց, վերապրեց և ստեղծեց երկու անկախ պետություն՝ Հայաստանն ու Արցախը: «Այսօր մենք տոնում ենք մեր երկու պետությունների 25-ամյակը և վստահ ենք, որ ազգի հարատևությունը պայմանավորված է հայոց լեզուն, հավատն ու մշակույթը սրբորեն պահպանելու և սերնդե-սերունդ փոխանցելով: Նաև հայ երգի միջոցով Սփյուռքի մեր հայրենակիցները կարողացան պահպանել ազգային ինքնագիտակցությունը, հայ լինելու հպարտությունը, - նշեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, - հայ երգը համաշխարհային զարգացումների հորձանուտում անփոխարինելի զենք է: Ուզում եմ հավատալ, որ այն` որպես հայի երազի, տեսիլքի և ցավի, ուխտի և պայքարի արտահայտման խոսափող, ոգևորում է, մղում նոր ծրագրերի` սնելով Հայրենիքից հեռու ապրող հայ սերունդների ազգային ինքնությունը, բազմապատկելով ազգային արմատների կենսուժը»:
Նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքի ավարտին բեղմնավոր գործունեություն և ստեղծագործական նոր նվաճումներ մաղթեց համահայկական փառատոնի և «100+1» համերգի մասնակիցներին:
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01