«Անկախ բովանդակությունից, հետպատերազմական շրջանում ռազմական բյուջեի 11 % աճը բավականին ցածր տեմպ է անվտանգության համակարգի վերականգնման, վերակազմավորման և ռեֆորմներ իրականացնելու համար»,-ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նկատելով, որ 2022 թ-ի պետական բյուջեով ռազմական ոլորտին 2021 թվականի համեմատ 11%-ով ավել գումար է հատկացվել, որը կազմել է 345 մլրդ դրամ:
Պատգամավորն անհասկանալի համարեց նաև ԶՈւ բարեփոխումների նկատմամբ կառավարության դրսևորած դանդախկոտությունը, քանի որ ենթադրվում էր, որ դրանք մինչև 2022 թ. պետական բյուջեի նախագիծը խորհրդարան բերելը պետք է հաստատվեին, որպեսզի հնարավորություն լիներ հայեցակարգային առաջնահերթությունները ներառել բյուջեում:
Շեշտելով այն հանգամանքը, որ ռազմական բյուջեի զգալի մասն ուղղվում է գնումների գործընթացին, իսկ երկրում տարբեր ապրանքների և ծառայությունների գներն անկանխատեսելիությամբ աճում են՝ Տիգրան Աբարհամյանը հայտարարեց, որ ռազմական բյուջեի այդ աճի զգալի մասն ուղղվելու է գնաճային խնդիրների չեզոքացմանը, այլ ոչ թե որակական և բովանդակային փոփոխությանը:
Նրա խոսքով՝ վերջին տասնամյակներում ԶՈւ բարեփոխումների հիմքում մարդն էր՝ զինվորը և հրամանատարը՝ որևէ կերպ երկրորդ պլան չմղելով ԶՈւ տեխնոլոգիական զարգացման կամ զինման հարցերը:
Աբրահամյանը պնդեց, որ պետք է ռեսուրսներն ուղղել զինվորական մասնագիտության գրավչության բարձրացմանը՝ դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծելով:
«Բարեփոխում ասվածը, կամ զինվորական ծառայության գրավչություն ձևակերպումը հենց այնպես հնչեցնելը, սակայն իրական կյանքում ճիշտ հակառակ շարժվելը վերջնական ավերելու է ԶՈւ-ում առկա այն ռեսուրսը, որը դեռ կա»,-պնդեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը և նկատեց, որ զինվորական գործի հանդեպ գրավչության բարձրացումը պետք է սկսել դպրոցներից, նախնական և մասնագիտական կրթական ծրագրերի բարեփոխումից և շարունակել դրա համար անհրաժեշտ գաղափարաքարոզչական դաշտում:
Նկատելով, որ սպաները բանակի ողնաշարն են՝ ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ նրարնց խնդիրները պետք է մշտապես լինեն պետության ուշադրության կենտրոնում:
Ըստ Աբրահամյանի՝ 2018 թվականի հայտնի իրադարձություններից և պատերազմից հետո իշխանությունների համար զինված ուժերն այլևս արժեք չունեին, նրանք այս իշխանությունների համար կեղծ թիրախ էին սեփական տապալումներն արդարացնելու և ջրից չոր դուրս գալու համար:
Պատգամավորը հարգանք հայտնեց բոլոր ժամանակներում ՀՀ ԶՈւ-ում ծառայած բոլոր զինծառայողներին և շետեց, որ պետությունը նրանց կարիքը ունի, որ առանց նրանց՝ անվտանգության ոլորտում որևէ բարեփոխում չի կարող լինել և որևէ վերափոխում դժվար է պատկերացնել:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01