Լեհաստանում իշխող կուսակցության առաջնորդը ներկայացրել է «հայրենիքի պաշտպանության մասին» օրինագծի պլանները։ Նրա խոսքով՝ օրենքն ուղղված է զինված ուժերի «արմատական» հզորացմանը, քանի որ երկիրը միգրացիոն ճնշման է բախվում իր արեւելյան հարեւան Բելառուսի կողմից, հայտնում է Reuters-ը։ Փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին օրինագծի ընդունման պատճառ է համարել միջազգային իրավիճակի վատթարացումը։ Նրա բերած օրինակները ներառում են «Ռուսաստանի կայսերական հավակնությունները» եւ «հիբրիդային պատերազմը, որը Բելառուսը վարում է Լեհաստանի եւ Եվրամիության այլ երկրների դեմ՝ օգտագործելով միգրանտներին»: «Եթե մենք ուզում ենք խուսափել վատագույնից, այսինքն՝ պատերազմից, մենք պետք է գործենք հին կանոնի համաձայն. «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,- ասել է Կաչինսկին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսին: Ըստ նրա՝ Լեհաստանը, որպես Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում տեղակայված երկիր, պետք է լուրջ զսպող գործոն եւ «միայնակ երկար ժամանակ արդյունավետ պաշտպանվելու կարողություն» ունենա։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի Լեհաստանը պատկանի հզոր բանակ ունեցող երկրների շարքին»,- ասել է Կաչինսկին՝ ելույթ ունենալով պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի հետ։ Կաչինսկու խոսքով՝ օրինագիծը նախատեսված է փոխարինել 1967թվական օրենքը: Նա կաջակցի պաշտպանության բյուջեի եւ բանակի ծավալների ավելացմանը, ինչպես նաեւ հավաքագրման ավելի պարզ կանոնների ներդրմանը, սակայն պարտադիր զինվորական ծառայության վերականգնում չի նախատեսում: Կաչինսկին նաեւ ասել է, որ Լեհաստանը հույս ունի ուժեղացնել իր ուժերը՝ գնելով ամերիկյան արտադրության ռազմական տեխնիկա, սակայն ուշադրություն կդարձնի նաեւ եվրոպական արտադրության զենքերին։
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34