Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի տարածքում, նաեւ՝ Երեւանում, ռադիոյի հաճախականություններում հայտնվել են թուրքական ալիքներ: Ավելին, մի շարք մարզերում, թուրքականից բացի, հասանելի են դարձել նաեւ ադրբեջանական ալիքներ: Մասնագետն ասում է՝ անհանգստանալ պետք չէ: Ի դեպ, թուրքական եւ ադրբեջանական ռադիոալիքների՝ Հայաստանի տարածքում հայտնվելու մասին քաղաքացիները սկսեցին բարձրաձայնել 44-օրյա պատերազմից հետո: ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց, որ դրանք մինչ 44-օրյա պատերազմն էլ եղել են: Նա խորհուրդ տվեց շրջանցել ոչ ցանկալի ռադիոկապուղիները:
«Սահմանից այն կողմ լսելի են նաեւ ռադիոհաղորդումներ հայերեն լեզվով, ինչն ուղղակիորեն կապված է ռադիոալիքների տարածման հետ: Դա ռադիոալիքների տարածման առանձնահատկությունն է, որը ո՛չ սահման է ճանաչում, ո՛չ էլ պետություն: Մենք ուղղակի դրա դեմ չենք կարող պայքարել: Շատ ժամանակ ասում են, թե ինչ-որ խլացուցիչներ դնենք, բայց Հայաստանն ինքը հանդիսանում է եվրոպական հեռարձակվողների միության անդամ, ունի պարտավորություն, որ քաղաքացիական տիրույթում գործող ռադիոցանցերի համար չի կարելի ուղղակի խանգարումներ ստեղծել»,- պարզաբանեց մասնագետը: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը մասնագետի հետ զրույցում բարձրաձայնեց եւս մեկ խնդրի մասին. դա հիմնականում վերաբերում է օտարերկրյա ժամանողներին, որոնք ունեն այլ պետությունների բջջային հեռախոսահամարներ, անմիջապես ֆիքսում են թուրքական ռադիոցանցեր հենց անմիջապես վայրէջքի ժամանակ օդանավակայանում. քաղաքացու հեռախոսում տեղորոշման ծրագիրը ցույց է տալիս, որ ինքը Թուրքիայում է:
Այս հարցին ի պատասխան՝ Ս. Հարությունյանն ասաց. «Սա նշանակում է, որ իրենց ցանցերն ուղղակի ունեն պայմանագրեր նույն թուրքական ցանցերի հետ, որը բաժանորդին կարող է առաջարկել ավելի լավ պայմաններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
13:05
12:50
12:47
12:31
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02