Թալիբան» շարժման արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքին Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վան Իի հետ հանդիպմանը խնդրել է օգնել աֆղանցի ձեռնարկատերերին՝ ուղղակիորեն առեւտուր անել չինացի գործընկերների հետ: Այդ մասին հաղորդել է թալիբների ԱԳՆ-ն։
«Մութաքին հորդորել է չինական կողմին՝ օգնել լուծելու աֆղանցի առեւտրականների խնդիրները եւ ուղղակիորեն Աֆղանստանից Չինաստան արտահանել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են՝ մարմարը, դեղաբույսերը, նուշը, թզի չիրը, գետնանուշը եւ մայրու ծառի ընկույզները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Աֆղանական կողմը նաեւ հորդորել է չինացի գործընկերներին՝ աֆղանցի ուսանողներին հնարավորություն ընձեռել բարձրագույն կրթություն ստանալու Չինաստանում:
Մութաքին շնորհակալություն է հայտնել չինական կողմին անցյալում աֆղանցի ուսանողներին բաժնեմասեր եւ կրթաթոշակներ տրամադրելու համար: Իր հերթին Չինաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ՉԺՀ-ն ապագայում կաշխատի երկու երկրների ընդհանուր շահերի հիման վրա եւ երբեք չի միջամտի Աֆղանստանի ներքին գործերին:
Վան Ին ընդգծել է, որ իր երկիրը հարգում է Աֆղանստանի անվտանգությունը, անկախությունը եւ տարածքային ամբոողջականությունը:
Օգոստոսին թալիբների կողմից Աֆղանստանը նվաճելուց հետո երկրից ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ֆոնին արմատական շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ մեծ հույսեր են կապում Չինաստանի հետ: Ավելի վաղ թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը Չինաստանը համարել է «գլխավոր գործընկեր»:
Նրա խոսքով՝ Չինաստանը պատրաստ է ներդրում ունենալ Աֆղանստանի վերականգնման գործում: Նա հայտարարել է, որ թալիբները հույս ունեն «հին Մետաքսի ճանապարհը» վերականգնել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության շնորհիվ:
«Աֆղանստանում կան հարուստ պղնձահանքեր, որոնք կարելի է արդիականացնել ՉԺՀ-ի օգնությամբ»,-հիշեցրել է Մուջահիդը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34