Փորձագետների խումբը երեքշաբթի օրը ճնշող մեծամասնությամբ քվեարկել է՝ առաջարկելով ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների վարչությանը թույլատրել Pfizer և BioNTech պատվաստանյութերը կիրառել 5-ից 11 տարեկան երեխաների համար: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Այս տարիքային խմբի համար պատվաստման թույլտվությունը կարևոր քայլ կարող է դառնալ 28 միլիոն երեխաների համար, որոնց մեծ մասն արդեն իսկ վերադարձել են դպրոց:
Պատվաստանյութը կարող է հասանելի լինել հաջորդ շաբաթ։ ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների վարչությունը (FDA) պարտավոր չէ հետևել իր փորձագետների խորհուրդներին, սակայն իր որոշումները հիմնականում կայացնում է նրանցից ստացված խորհուրդները հաշվի առնելով:
Եթե FDA-ն թույլատրի պատվաստումները այս տարիքային խմբի համար, ապա հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի խորհրդատվական խումբը կհանդիպի պատվաստանյութի կիրառման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու համար:
Թեև երեխաների մոտ քովիդ հիվանդության ծանր կամ մահացության դեպքեր ավելի հազվադեպ են գրանցվել, ‘’Դելտա’’ ենթատեսակի տարածման արդյունքում չպատվաստված երեխաների շրջանում արձանագրվել է հիվանդության բարձր ցուցանիշ: Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում COVID-19-ից մահացել է 500 երեխա:
Միայն մի քանի այլ երկրներ են տվել տարիքային այս խմբի անձանց պատվաստելու արտոնություն: Այդ երկրների շարքում են Չինաստանը, Կուբան և Արաբական Միացյալ Էմիրությունները:
Երկուշաբթի օրը Moderna-ն էր հրապարակել տվյալներ 6-ից 11 տարեկան երեխաների նկատմամբ իր կլինիկական փորձարկումների արդյունքները և հայտարարել, որ շուտով իշխանություններից կխնդրի տարիքային այդ խմբի նկատմամբ իր պատվաստանյութը կիրառելու թույլտվություն:
Դեռևս չի ասվում, թե ԱՄՆ-ի համապատասխան մարմինները երբ են մտադիր քննարկել այդ հարցը:
Pfizer-ը հայտարարել է, որ մինչև տարեվերջ կարող է ունենալ իր կլինիկական փորձարկումների տվյալները նույնիսկ ավելի փոքր` 2-ից 4 տարեկան երեխաների համար:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01