Պետք է հստակ գիտակցենք, որ մեր պետությունը, հայրենիքի համար փառքով զոհված մեր հերոսների մեծարումից բացի, պարտավոր է հոգալ նաև նրանց ընտանիքների հոգսերն ու կարիքները: Կառավարության այս օրերին գումարած նիստերի օրակարգը հիմնականում բաղկացած է մեր զինվորների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը, նրանց ընտանիքների անդամների համար կայուն եկամուտով աշխատատեղերի ստեղծմանը: Այս նպատակով ՀՀ վարչապետի 2016 թվականի ապրիլի 7-ի համապատասխան որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ կազմված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչներից: Վարչապետը Հովիկ Աբրահամյանը այս հարցերի շուտափույթ լուծմանն ուղղված հստակ հանձնարարականներ տվեց նաև էկոնոմիկայի նախարարին և ես վստահ եմ, որ կառավարությունը այս գործընթացում լինելու է հետևողական: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս իր պատրաստակամությունը հայտնեց, բոլոր առումներով սատար կանգնել մեր զինվորների ընտանիքներին` ընդհուպ մինչև բնարականների նվիրում: Այս ընթացքում մեր բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ շարունակում են պատրաստակամություն հայտնել` օգնության ձեռք մեկնելու նշված ընտանիքներին: Շնորհակալ լինելով այդ ընտանիքներին ձեռք մեկնող բոլոր մարդկանց, ցանկանում եմ մի փոքրիկ նկատառաում անել, աշխարհի շատ հակամարտող երկրներում` մասնավորապես Իսրայելում գեղեցիկ ավանդույթ կա, երբ բացի պետական աջակցությունից, զոհված զինվորի կամ սպայի ընտանիքի կայուն եկամտի ապահովմանը նպաստում է նաև գործարարը: Օրինակ պատկերացնենք, որ Հայաստանում գործող որևէ հայտնի ընկերություն իր բիզնեսում մի փոքրիկ մասնաբաժին է հատկացում զոհված զինվորներից մեկի ընտանիքին, որը այդ ընտանիքին կբերի ամսական x գումար և կնպաստի այդ ընտանիքի` կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը: Նմանատիպ նախաձեռնությունը բացի ֆինանսական օժանդակությունից, ունի նաև բորոյահոգեբանական նշանակություն, որովհետև այս մարդկանց զավակները հայրենիքին նվիրեցին ամենաթանկը` իրենց կյանքը, ուստի շատ կարևոր է, որ բացի երախտիքի, խոնարհումի, մեծարման խոսքերից, նաև գործով ապացուցենք այդ ընտանիքներին, որ նրանց որդիները զուր չեն զոհվել: Նման քայլ կատարելու դեպքում, մեր գործարարները որևէ ռիսկայնության չեն ենթարկվում այլ ընդհակառակը, ազատելով այդ սգավոր մարդկանց` իրենց խնդիրները ճարահատյալ բարձրացնելու նվաստացուցիչ պրոցեսից, կարժանանան մեր հասարակության և պետության խրախուսմանն ու դրվատանքին:Վստահ եմ, որ նման նախաձեռնության իրականացումը կնպաստի ոչ միայն տվյալ կազմակերպության կամ անհատի հեղինակության ու բարի համբավի բարձրացմանը, ալյ նաև նրա ծավալած բիզնեսի զարգացմանը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34