Մի որոշման հետ կապված հարց, որը մի իրավաբան, մի դատավոր, մի փաստաբան մի բան կարող է մտածել, մեկ ուրիշը մեկ այլ բան, չի կարող կարգապահական վարույթ հարուցվել: Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀՅԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ում դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին:
«Խնդրահարույց շատ բաներ կան, մենք մեր դիրքորոշումներում դա կներկայացնենք: Կարծում եմ՝ հարցերից արդեն պարզ էր, թե ինչ հանգամանքների վրա ենք շեշտադրում ան
Մենք կարծում ենք, որ արդարադատության նախարարության կողմից եթե կա ինչ-որ մի հարց, ինչ-որ մեկնաբանություն, իրավաբանների, դատավորների, փաստաբանների մի մասը մի կերպ է մտածում, իսկ իրենք այլ ձեւ են մտածում, շատ լավ գործիք կա, կարող են նախաձեռնել օրենսդրական փոփոխություն եւ այդ հարցը լուծել, այլ ոչ թե կարգապահական պտասխանատվության հարց բարձրացնել»,-ասաց նա:
«Իրավական ուղի» ՀԿ-ի մյուս համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն էլ հավելեց. «Իմ տպավորությունն այն է, որ դատավորը պատասխանատվության է ենթարկվում արդյունավետ արդարադատություն իրականացնելու համար: Դատավորն իր ձեռքի տակ ունենալով ապացույցներ, որ իրավասու ատարանը՝ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանն է, կանխել է դատական քաշքշուկները եւ ժամանակին արդար եւ հիմնավոր որոշում կայացնելու միջոցով ապահովել է ողջամիտ ժամկետում գործիք քննության իրավունքը: հետագայում դա բողոքարկվել է, դատավորի այդ դիրքորոշումը հաստատվել է եւ ներկայումս էլ գործը գտնվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Թե ինչու է վերաքննիչ դատարանը բեկանել, դա իրավաչափ ենք համարում, որովհետեւ տարբեր դատավորներ կարող ենունենալ տարբեր մեկնաբանություններ, բայց դրանք չեն կարող հանգեցնել կարգպահական պատասխանատվության»:
Նա հիշեցրեց, որ Զարուհի Նախշքարյանը քննել է գործ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի մասնակցությամբ եւ մերժել է այդ հայցը. «Հետաքրքրական է, որ կարգապահական վարույթը հարուցվել է մերժումից հետո: Ես ումեն խորը համոզմունք, որ անձնական դրդապատճառներով օգտագործվել է նախարարի պաշտոնը եւ այդ լծակի ճանապարհով վրեժխնդիր են լինում արդար արդարադատություն իրականացնելու համար: Դեռեւս չի ձեւավորվում մշակույթը, որ եթե նախարարը կողմ է, այդ դեպքում եւս կարող են մերժումներ լինել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել: «Դատավոր իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ։ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանին նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը», - նշել էր Մելիքյանը։
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01