Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 1 123-ով՝ մեկ օր առաջվա 1 106-ի դիմյաց, դա նոր առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր: Ընդամենը համավարակի սկզբից մահացել է 233 898 հիվանդ, հոկտեմբերի 27-ին հաղորդել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։ Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համավարակն ավարտվելուց հետո) մնացել է 2,8 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 36 528-ով: Ըստ որում արդեն երկու շաբաթ օրական քովիդ են հայտնաբերում ավելի քան 30 հազար մարդու մոտ: Վարակվածների ընդհանուր քանակն ավելացել է մինչեւ 8 352 601: Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը կազմել է 0,44 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումն է շարունակում 875 968 մարդ: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 29 151-ով: Ընդամենն արդեն ապաքինվել է 7 242 735 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, մնացել է վարակվածների ընդհանուր թվի 86,7 տոկոսի մակարդակում: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օում ավելացել է 5 789-ով՝ մեկ օր առաջվա 6 074-ի դիմաց: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր քաղաքում հայտնաբերել են վարակման 1 786 570 դեպք: Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել է 0,33 տոկոս: Մոսկվայում մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 91-ով, դա առավելագույնն է հուլիսի 28-ից ի վեր: Ընդամենը Մոսկվայում քովիդի պատճառով մահացել է 30 963 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34