Ճանաչված երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր OMG երգի տեսահոլովակը։ Այն հոկտեմբերի 29-ից հասանելի է YouTube-ում։ 2020 թվականի Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչը փաստում է, որ OMG-ն անգլերեն-գերմաներեն երգ է, որը ներկայացնում է արտիստի կուլիսային կյանքը։ Այն ներկայացնում է, թե ինչպես են մարդիկ արտիստին դատում ընդամենը երեք րոպեանոց երգով, երբ արտիստն անցնում է բազում դժվարությունների ու անքուն գիշերների միջով։
«Այս երգը ոգեշնչում է մարդկանց ու կոչ անում չդադարել իրականացնել իրենց երազանքները՝ առանձնահատուկ ընդգծելով, որ բոլորս հաղթահարելու ենք դժվարությունները և, ի վերջո, բոլոր երազանքներն իրականանալու են։ Մենք պարզապես չպետք է հանձնվենք։ Երաժշտական ինդուստրիայում գտնվելը բարդ է, և ես փորձում եմ հույս ներշնչել աշխարհի բոլոր այն արտիստներին, ովքեր իրենց կարիերան սկսել են զրոյից՝ առանց ծանոթությունների ու օգնության»,-նշում է Աթենա Մանուկյանը։ Երգի հեղինակներն են Աթենան, DJ Paco-ն և Աննեմարի Էիֆելդը։ Աթենան և DJ Paco-ն գրել են երաժշտությունը, իսկ Աննեմարիի հետ Աթենան հեղինակել է երգի բառերը։ OMG-ի տեսահոլովակում մենք տեսնում ենք Աթենայի կյանքը, թե ինչերի միջով է անցել նա՝ այս ամենին հասնելու համար։ Տեսահոլովակում տեսնում ենք Աթենային առնչվող տարբեր իրավիճակներ։ Տեսահոլովակը պատմություն է մի աղջկա մասին, ով մշտապես ունեցել է նպատակներ, սեր երաժշտության և բեմում հանդես գալու նկատմամբ։ Նա իր կարիերան սկսել է վաղ տարիքից՝ բազում ռիսկերի միջով անցնելով՝ հաջողության հասնելու համար։ Նա անցել է բազում դժվարությունների, փակ դռների միջով։ Միայնակ։
«Ոչ»-ն ավելի գերակշռող էր, քան «այո»-ն։ Ահա թե ինչպես է նա կերտել իր կարիերան։ Արտիստը փաստում է՝ պետք է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ ես ցանկանում և քրտնաջան աշխատել այդ ուղղությամբ։ Կլինեն պահեր, երբ ամեն ինչ շատ դժվար կլինի, սակայն պետք չէ վհատվել։ Որովհետև պետք է հավատալ։ Հավատալ ինքդ քեզ։ Եվ այն բոլոր փորձությունները, որոնց միջով անցել է արտիստը, նրան դարձրել են ուժեղ, ինքնավստահ, հզոր կին։ Աթենան տեսահոլովակի արտ, կրեատիվ տնօրենն է և ռեժիսորը։
20:23
19:28
19:05
18:49
18:24
18:07
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33