Ազատ Արշակյանը իշխանություններին ու ընդդիմությանը կոչ է անում վերջապես զբաղվել քաղաքականությամբ։ Բայց նրանք չեն ուզում և չեն կարող դուրս գալ արատավոր շրջանակից
Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստում խոստովանեց, որ հրահանգել է զորքերին հետ քաշվել Սյունիքի մարզում (այսինքն՝ խախտել է երկրի տարածքային ամբողջականությունը), քանի որ հակառակ դեպքում ռազմական գործողությունները կվերսկսվեին։
Ի պատասխան՝ ընդդիմությունը, հայտարարելով պետական դավաճանության և Սահմանադրության խախտման փաստը, Փաշինյանին չհարցրեց, թե կոնկրետ ով է սպառնացել Հայաստանին պատերազմով, և ինչ էր անում այն ժամանակ անվտանգության երաշխավորը՝ Ռուսաստանը։ Ընդդիմությունը պատասխան չպահանջեց, թե ինչու Փաշինյանը չդիմեց միջազգային ատյաններին, երբ Հայաստանին սպառնում էին։
Ընդդիմադիր դաշինքները պատրաստել են հայտարարության տեքստ, որը չի պարունակում հիմնական պահանջը՝ դուրս գալ ռուս-թուրքական «եռակողմ» ձևաչափից և քննարկումները տեղափոխել լեգիտիմ միջազգային ատյաններ։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կրկնեց, որ «ընդդիմությունը 8 ամիս քաղաքական պայքար է մղել՝ ոչ մի անգամ չհայտարարելով, որ հետ է կանչելու Հայաստանի ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունից»։ Նա կոչ է արել ընդդիմությանը հայտարարել, որ իշխանության գալու դեպքում հետ կվերցնեն Հայաստանի ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունից։
Նախագահ Արմեն Սարգսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի բոլոր հարցերի լուծումը կապում են Ռուսաստանի հետ՝ Ռուսաստանի հետ քննարկվում է հաղորդակցությունների բացումը, սահմանի հարցը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության, Հայաստանը ռուս գործընկերների հետ քննարկում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, Հայաստանը կողմ է, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ստորաբաժանումը մնա ավելի երկար, քան 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ժամկետը։
Պարույր Հայրիկյանը տարակուսում է՝ աշխարհում սահմանները որոշվում են կա՛մ հարեւանների փոխադարձ համաձայնությամբ, կա՛մ միջազգային կառույցների հովանու ներքո։ Ի՞նչ է նշանակում եռակողմ ձևաչափ: Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետ։
Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Փայլասարի շուրջ ստեղծված իրավիճակը, նշում է, որ դեկտեմբերից մեր դիրքերը չեն փոխվել։ Եվ ոչ ոք չի հարցնում` ինչո՞ւ են դեկտեմբերից այնտեղ գտնվող ռուս սահմանապահները հանկարծ հեռացել։
Քաղաքականության փոխարեն Եզոպոսյան լեզուն, ակնարկներն ու երկիմաստությունները արդեն հասնում են այլասերության։
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
11:35
11:04
10:45
10:28
10:02
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03