ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին սպառնում են չեղարկել բաց կոդով ծրագրային ապահովման լիցենզիան, որն իբր օգտագործվում է քաղաքական գործչի նոր Truth Social սոցցանցում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այսպես կոչված Truth Social նոր սոցցանցը, որը պատկանում է ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին, օգտագործում է Mastodon-ի սկզբնական կոդը` տարբեր հավելումներով»,- ասվում է համանուն ընկերության ղեկավարի Յուջին Ռոչկոյի հայտարարության մեջ։ Mastodon նախագիծը նկարագրվում է որպես առանց գովազդի, կորպորատիվ վերահսկողության, էթիկական դիզայնով սոցցանց: Twitter-ում դրան բաժանորդագրված է միկրոբլոգների ցանցի ստեղծող Ջեք Դորսին եւ եւս 27 հազար մարդ։ Հրապարակված հայտարարության մեջ Ռոչկոն պնդում է, որ Թրամփի սոցցանցը հիմնված է նրա հարթակի բաց ծածկագրի վրա։ Այս պրոդուկտի օգտագործման պայմանը դրա հիման վրա պրոդուկտների հասանելիությունն է, ընդգծում է Ռոչկոն։ Նա նշել է, որ իրավաբանական բաժնին ուղղված նամակում ասել է, որ Թրամփի սոցցանցը պետք է մուտքի կոդ տրամադրի: «AGPLv3 լիցենզիայի համաձայն՝ հեղինակային իրավունքի սեփականատիրոջ ծանուցումից հետո Truth Social-ը 30 օր ունի` պահանջը կատարելու համար, կամ լիցենզիան կարող է ընդմիշտ հետ կանչվել»,- ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ խոշոր սոցհարթակներում արգելափակված Թրամփը հայտարարեց իր Truth Social սոցցանցի ստեղծման մասին։ Հավելվածն արդեն հասանելի է AppStore-ում, սակայն առայժմ, նախնական պատվերի համար այն հնարավոր կլինի օգտագործել միայն փետրվարին։ Ընկերությունը, որը կզբաղվի հարթակի հոսթինգով, 75 միլիոն օգտատեր է ակնկալում: Սոցցանցը ստեղծող Digital World Acquisition Group-ի բաժնետոմսերը հոկտեմբերի 20-ին NASDAQ բորսայում արժեն մոտ 10 դոլար, դրանք սկսեցին թանկանալ հարթակի գործարկման մասին հայտարարումից հետո, հոկտեմբերի 22-ին գինը հասավ 110 դոլարի, իսկ ուրբաթ աճուրդները փակվեցին 85 դոլարի մակարդակում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01