ARM | RUS |

Ուղիղ 30 տարի առաջ՝ այս օրը Տողը լրիվ հայաբնակ էր, դրանից 29 տարի անց մենք, առանց մարտի, կրկին հանձնեցինք այն. Հասրաթյան

31.10.21 | 16:42

1991թ. հոկտեմբերի 30-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից սկսվեց և ժամերի ընթացքում հաջողությամբ ավարտվեց Տողի ազատագրման ռազմագործողությունը: Ուղիղ 30 տարի առաջ՝ այս օրը Տողը նորից լրիվությամբ հայաբնակ էր... Ավաղ, դրանից 29 տարի անց մենք, գրեթե առանց մարտի, կրկին հանձնեցինք այն,ինչը ձեռք էինք բերել մեր հերոս նվիրյալների կամքի և ոգու շնորհիվ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը եւ պատմել 90-ականներին գյուղի ազատագրման մասին:

«1991թ. հոկտեմբերի 30-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից սկսվեց և ժամերի ընթացքում հաջողությամբ ավարտվեց Տողի ազատագրման ռազմագործողությունը: Ուղիղ 30 տարի առաջ՝ այս օրը Տողը նորից լրիվությամբ հայաբնակ էր...

Ավաղ, դրանից 29 տարի անց մենք, գրեթե առանց մարտի, կրկին հանձնեցինք այն,ինչը ձեռք էինք բերել մեր հերոս նվիրյալների կամքի և ոգու շնորհիվ... Անդրադառնանք ու վերստին հիշենք այն ժամանակները, երբ իրոք հպարտ էինք...

ՏՈՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

Համառոտ պատմական տեղեկանք

Հադրութի շրջանի Տող բնակավայրը պատմությանը հայտնի է 7-րդ դարից: Ըստ հավաստի տեղեկությունների, 10-րդ դարում ունեցել է շուրջ 10 հազար բնակիչ: 16-րդ դարում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը: 17-րդ դարում ճանաչվել է որպես բերդաքաղաք: Գյուղում և շրջակայքում են գտնվում Գտչավանքը (12-րդ դ.), Ս. Հովհաննես (18-րդ դ.), Ս. Վարդան (17-րդ դ.), Ս. Ստեփանոս Նախավկայի (13-րդ դ.) եկեղեցիները: Մինչև խորհրդայնացումը, 1912թ. տվյալներով, գյուղում բնակվում էր 2342 հայ: Խորհրդային կարգերի հաստատումից հետո, ինչպես Արցախի շատ բնակավայրերում, Տողում ևս սկսեցին բնավորվել ադրբեջանցիներ: Մանավանդ հատկանշական է 1943-1953թ.թ. Ադրբեջանի Կենտկոմի նախաձեռնությամբ Իմիշլիի շրջանի Թալիբխանլու կոչվող ‹‹ղշլաղից›› ադրբեջանցի 43 ընտանիքների վերաբնակեցումը Տողում, որոնք արագորեն աճելով, դարձան 150 ծուխ: Տասնամյակների ընթացքում, շնորհիվ Բաքվի կողմից իրականացված նպատակային ու հետևողական քաղաքականության, նրանց թիվն այնքան շատացավ, որ գյուղը բաժանվեց հայկական և ադրբեջանական թաղամասերի: 1988թ. Տողում ապրող 1412 բնակիչներից 811-ն արդեն թուրքեր էին:
Արցախյան ազգային ազատագրական շարժման առաջին իսկ օրերից ակնհայտ դարձավ, որ Տողի հայ բնակչության և եկվոր ադրբեջանցիների միջև փոխըմբռնման ու ‹‹բարիդրացիական հարաբերությունների›› գոյության մասին տարիներով շրջանառված բարձրագոչ հայտարարությունները եղել են արհեստական: 1988-ի մարտին գյուղի հայերի և թուրքերի միջև տեղի ունեցավ առաջին լուրջ ընդհարումը, որն այդուհետ կրեց պարբերական բնույթ: Բաքվի իշխանություններն օգտագործելով առիթը, իսկույն ևեթ Տող մտցրին միլիցիայի հատուկ նշանակության ջոկատայինների մեկ ստորաբաժանում, որն ինչպեսև սպասվում էր, դարձավ այդ ենթաշրջանի հայության դեմ ծավալված ահաբեկչական գործողությունների հիմնական կազմակերպիչն ու իրականացնողը:

‹‹Օրենքի դիկտատուրան›› հաստատելուց հետո, Ադրբեջանի ղեկավարությունն անցավ Տողի ‹‹խաղաղ›› գրավման ծրագրի իրականացմանը: Միջին Ասիայից բռնատեղահանված թուրք-մեսխեթներին վերաբնակեցնելու և այդ ճանապարհով ադրբեջանցիների բացարձակ մեծամասնությունն ապահովելու նպատակով գյուղի թուրքական թաղամասում ծավալվեցին ինտենսիվ շինարարական աշխատանքներ: Բացի այդ, գործողության մեջ դրվեցին ‹‹կազմակեպչական›› բնույթի մի շարք գործընթացներ, որոնցից ամենաանսպասելին, թերևս, Հադրութի շրջկոմի լուծարումն ու դրա փոխարեն Տողում նոր շրջկոմի ստեղծումն էր,որի առաջին քարտուղար նշանակվեց միջնակարգ դպրոցի տնօրեն, ‹‹Գորշ գայլեր›› ընդհատակյա ազգայնական ջոկատի անդամ Նիյազ Ջահանգիրովը: Դրանով Դիզակի երբեմնի մելիքանիստը փաստորեն դարձավ Հադրութում իրականացվող հայահալած գործողությունների կենտրոնատեղին:

Բաքվի կողմից ծավալած հակահայկական քաղաքականությանը դիմագրավելու համար Տողի հայությունը ստիպված էր դիմել ինքնապաշտպանության՝ օգտագործելով լեգալ և անլեգալ հնարավոր բոլոր միջոցները: Դեռևս ազգային-ազատագրական շարժման առաջին ամիսներին, երբ Տողի ադրբեջանական համայնքը՝ գյուղում տեղակայված օմոնականների գործուն օժանդակությամբ, գնում էր իրավիճակի կանխամտածված սրման, տեղի հայ բնակչությունը՝ Վիգեն Գրիգորյանի, Արմեն Գասպարյանի, Ռուբիկ Բալայանի, Սլավիկ Սարգսյանի և էլի մի շարք առաջամարտիկների նախաձեռնությամբ ձեռնամուխ եղան ընդհատակյա կամավորական ջոկատի ձևավորմանը: Սկզբնական շրջանում ջոկատի անդամները հիմնականում զինված լինելով որսորդական հրացաններով և ինքնաշեն զենքերով, կատարում էին հայկական թաղամասն ու հայերի ունեցվածքը ադրբեջանական ավազակախմբերից պաշտպանելու խնդիր:

Գնալով իրավիճակն ավելի էր սրվում: Առավել հաճախակի և դաժան բնույթ էին ստանում հակամարտ կողմերի միջև տեղի ունեցող բախումները: Արցախում իշխանությունը զավթած Սաֆոնով-Պոլյանիչկո տանդեմը երկու մասի բաժանված գյուղի խաղաղ գոյակցությունն «ապահովելու» համար շուտով Տող մտցրեց ԽՍՀՄ ներքին զորքերի 150 հոգանոց անձնակազմը: Սակայն, եթե ոչ բոլորի, ապա գոնե հայ համայնքի համար պարզից էլ պարզ էր, որ տվյալ ուժերի տեղակայումը գյուղի տարածքում ոչ թե նպատակ ունի հավասարապես պաշտպանելու հայերի և ադրբեջանցիների խաղաղ և անվտանգ կենսագործունեությունը, այլև կյանքի կոչելու բացառապես Բաքվի կողմից իջեցված հայատյաց ծրագրերը: Հատկանշական է նաև, որ բացի ներքին զորքերից, այդ ընթացքում Տողում տեղակայված ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները համալրվեցին նոր ուժերով, գաղտնի կերպով տեղաբնակ ադրբեջանցիներին զինեցին տարատեսակ ավտոմատ զենքերով:

Զուգահեռ այդ ամենին, ինչպես Տողում, այնպես էլ շրջանի մյուս բնակավայրերում, հաճախակի դարձան հայերի տները խուզարկելու, տարբեր պատրվակներով տղամարդկանց բերման ենթարկելու և կալանավորելու դեպքերը: Այդ առումով առավել ծանր իրավիճակ ստեղծվեց 1991թ. գարնանը, մասնավորապես մայիսի 13-ից 16-ը, երբ անձնագրային ռեժիմի ստուգման պատճառաբանությամբ, Հադրութի շրջանի մեկ տասնյակից ավելի գյուղեր ենթարկվեցին բռնի տեղահանության: Չնայած Տողի հայ բնակչությունը խուսափեց այդ ծրագրավորված գործողությունից, բայցևայնպես ոմանց հետ տարվեց «բացատրական աշխատանք», իսկ ոմանց էլ կարճատև մեկուսացումից հետո ազատ արձակեցին:

Շրջանում տեղ գտնող դեպքերի զարգացումը ցույց էր տալիս, որ ԽՍՀՄ ներքին զորքերի հովանավորությամբ իրականացվող վայրագությունները կանխելու համար տեղի հայությանն անհրաժեշտ է դիմել գործուն քայլերի: Մարդիկ վերջապես հանգեցին միակ ու ճիշտ հետևության՝ զինված ինքնապաշտպանությունն այլևս այլընտրանք չունի, հարկավոր է ձերբազատվել թույլի բարդույթից և վճռականորեն պայքարել հանուն ազատության: Ասվածն իր առաջին գործնական դրսևորումը ստացավ մայիսի 17-ին: Այդ օրը շրջանի կամավորականներից կազմված ջոկատը մտավ Խանձաձոր և Ցոր գյուղերը և նշված բնակավայրերից դուրս քշեց թալանով զբաղված թուրք խաշնարածներին: Հայ ինքնապաշտպանների այս հանդուգն ձեռնարկումը ոգեշնչման ազդակ հանդիսացավ շրջանի մյուս գյուղերի համար:

Տողի կամավորականները լսելով լուրը, ավելի վճռական դարձան իրենց հետագա գործողություններում: Գյուղի հայկական թաղամասի պաշտպանության ամրապնդմանն ուղղված գործընթացներին զուգահեռ, նպատակային աշխատանք ծավալվեց ջոկատի նյութատեխնիկական բազայի բարելավման և այն ներկայացվող պահանջներին հնարավորինս համապատասխանեցնելու համար: Հարկ է նշել, որ այդ աշխատանքները կատարվում էին շրջանում արդեն իսկ ընթացքավորված միացյալ ինքնապաշտպանական ուժերի ձևավորման համատեքստում, ինչը նշանակում է, որ, ինչպես մյուս գյուղերի, այնպես էլ Տողի ինքնապաշտպանները տարանջատ գործող ջոկատների մարտավարությունից գիտակցված կերպով անցնում են կազմակերպված տարածքային պաշտպանության: Բնականաբար, այս ամենը որքան էլ գաղտնի, այդուհանդերձ, «շնորհիվ» նախկին խորհրդային զորքերի տրամադրության տակ եղած հետախուզական հնարավորությունների, ինչ-որ չափով հասանելի դարձավ ադրբեջանական կողմին: Հենց այս հանգամանքն է պատճառներից մեկը, որ 1991թ. ամառվա վերջերին և աշնան սկզբներին Բաքվի իշխանություններն առավել սանձարձակ բնույթ հաղորդեցին Տողի հայ բնակչության դեմ ծավալած ահաբեկչական գործողություններին:Հայկական թաղամասի և հայերին պատկանող ֆերմանների ու հողահանդակների վրա ադրբեջանական ավազակախմբերի հարձակումները դարձան ամենօրյա և սովորական, օրը ցերեկով գնդակոծում էին հայկական տներն ու գյուղի մերձակա ճանապարհով անցնող մեքենաները: Նման դեպքերից մեկը տեղի ունեցավ Տումի-Ստեփանակերտ երթուղային ավտոբուսի հետ, որի հետևանքով սպանվեց երեք ուղևոր: Իսկ այն, ինչ կատարվեց հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը, անհնարին է ներկայացնել առանց սարսուռի:

Այդ օրը մի քանի հոգուց կազմված ադրբեջանցիների ոհմակը զինված մտնում է Տողի բնակիչ Միսաք Դանիելյանի տունը և գազանաբար սպանում տանտիրոջն ու նրա ընտանիքի չորս անդամներին, այդ թվում՝ կնոջը՝ 67-ամյա Զարեհ Դանիելյանին, որդուն՝ 30-ամյա Սերժիկ Դանիելյանին, հարսին՝ 23-ամյա Մարինե Դանիելյանին և թոռանը՝ 4-ամյա Կարենին: Հրեշավոր գործողությունից հաջողվում է փրկել միայն 3-ամյա Արթուրին և 5-ամյա Արմենին, որոնց, նախքան սպանվելը, տատը հասցրել էր թաքցնել տան վերնահարկում՝ անկողնու տակ: - « Մայրս երեխաներին զգուշացրել էր, որ եթե նույնիսկ տեսնեն, որ թուրքերն իրեն սպանում են, ձայն չհանեն,-պատմում է Դանիելյանների աղջիկը՝ Նաիրան:- Մայրս իջել է ներքեւ եւ այլեւս չի բարձրացել:

Երեխաները մինչեւ լուսաբաց մնացել էին վերնահարկում եւ երկար ժամանակ վախից ոչինչ չէին կարողանում խոսել, իսկ ես ամբողջ գիշեր դիմացի տնից տեսնում էի, թե մեր տանն ինչ են անում ադրբեջանցիները, ինչպես են սպանում իմ հարազատներին: Ես ոչինչ չէի կարող անել, քանի որ ադրբեջանցիները կսպանեին նաեւ իմ երեխաներին…»:

...Այդ հրեշավոր գործողությունը կատարվեց ԽՍՀՄ ներքին զորքերի 150 հոգանոց անձնակազմի հանցավոր թողտվությամբ... Նրանց, ովքեր իբր կոչված էին հավասարապես պաշտպանելու բոլորի անվտանգությունը: Սակայն ոչ, իրականությունը այլ էր և ոչ հայանպաստ: Այդ դեպքից մի քանի օր հետո խորհրդային ներքին զորքերը թողեցին գյուղը: Ինչպես ասում են՝«մավրը կատարեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»:

Տեղի ունեցածը վերջնականապես ցույց տվեց, որ դրությունը փրկելու միակ ճանապարհը սեփական ուժերին ապավինելն ու վճռական քայլերի գնալն է: Եվ կայացվեց սպասված որոշումը՝ Տողի ադրբեջանական ռազմահենակետն անհրաժեշտ է ոչնչացնել և գյուղի հայ բնակչության համար ապահովել ազատ ու անվտանգ կենսագործունեություն:

Ռազմագործողությանը վերաբերող հարցերի շրջանակը ճշտելու և համապատասխան պլան մշակելու նպատակով այդ օրերին Հադրութի շրջան եկավ դեռևս Արցախում ոչ այնքանհայտնի խորհրդային բանակի պահեստազորի գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը («Կոմանդոս» մականունը նա վաստակեց հենց Տողի օպերացիայի նախապատրաստման և անցկացման օրերին): Ռազմագործողության պլանավորմանը նվիրված գլխավոր խորհրդակցությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 29-ին, որին բացի Տողաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարներից, ներկա էին Մարտակերտի շրջանից՝ Վլադիմիր Բալայանը, Ստեփանակերտից՝ Աշոտ Ղուլյանը, Հայաստանից՝ Մանվել Գրիգորյանը, Հադրութից՝ Արթուր Աղաբեկյանը և ուրիշներ: Ըստ ականատեսի վկայության քննարկումը տևեց կարճ, բայց անցավ բավականին գործնական մթնոլորտում: Կարծիքները բազմազան էին, հաճախ էլ իրարամերժ: Ներկաները հիմնականում համակարծիք էին անհապաղ անցնելու ռազմագործողության իրականացմանը, սակայն կային նաև մարդիկ, ովքեր այն համարում էին վաղաժամ: Թեժ քննարկումներից հետո, այդուհանդերձ, կայացվեց դրական որոշում՝ անհապաղ պետք է Տողն ազատագրել:

Համաձայն ընդունված մարտական որոշման, նախատեսվեց ռազմագործողությունը սկսել հոկտեմբերի 30-ի ժամը 17.00-ին: Խորհրդակցության ավարտին գնդապետ Տեր-Թադևոսյանը կատարեց մեկ հավելում. - «Մարտական գործողությունները թեև նախատեսված են ժամը 17.00-ին, բայց սկսելու ենք քիչ ուշացումով: Սա ամենևին չի նշանակում, որ ինչ-որ բան փոխվում է: Ամեն մեկդ պետք է նախատեսված ժամին դիրքավորվեք ձեզ հատկացված դիրքերում և հատուկ հսկողության տակ պահեք ազերի գրոհայինների հնարավոր հարձակման ուղղությունները: Տողը պետք է ազատագրենք վաղը և առանց արյունահեղության: Ամեն ինչ պետք է կատարվի առավելագույնս մտածված, անսպասելի և հաշվենկատ: Ի նկատի առեք, որ վաղն ամբողջ աշխարհը իմանալու է մեր գործողության մասին»:

Տողի ազատագրման օպերացիայի պլանավորումն ու իրականացումը ռազմաքաղաքական տվյալ պայմաններում, իրոք, հանդուգն ձեռնարկում էր, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այդ ընթացքում Տողը Բաքվի կողմից ձեռնադրված էր Հադրութի շրջանի վարչական կենտրոն և գտնվում էր նրա հատուկ ուշադրության կենտրոնում: Գյուղում կենտրոնացվա շուրջծ 150 ադրբեջանական օմոնականների և, դրանից ավելի, ժամանակակից ավտոմատ զենքերով սպառազինված, աշխարհազորայինների բանակի դեմ գնալ 100-ից էլ քիչ (ընդամենը 64 ինքնաձիգով և հրացանով զինված) կամավորականներով, իրոք արկածախնդրություն էր: Բայց որքան էլ դժվար, թելադրողը ժամանակն էր և ստեղծված իրավիճակը: Ինչ արած, պետք էր գնալ և... հաղթել:

Համաձայն ռազմագործողության պլանի, մինչև հարձակման մեկնարկը, ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը կամավորականների որոշակի խմբաքանակ կենտրոնացրեց Տողի արևելյան մասում՝ Դիմանաբադ կոչվող տարածքում, նպատակ ունենալով կանխել Ֆիզուլու կողմից գյուղում տեղակայված ադրբեջանական ավազակախմբերին օգնության եկող զինյալների առաջընթացը: Իսկ արդեն երեկոյան ժամը 17.15-ին հարձակմանը մասնակից հայկական ստորաբաժանումները, ըստ ռազմագործողության պլանով նախատեսված ուղղությունների, զբաղեցրին իրենց ելման դիրքերը և վերահսկողության տակ առան ադրբեջանական թաղամաս մտնող երթուղիներն ու կածանները, միաժամանակ գյուղի խաղաղ բնակչության անվտանգ տարանցման համար թողնելով ճանապարհ դեպի Ֆիզուլի:

Նախքան ռազմագործողության մեկնարկը, Տողի կամավորականներից կազմված մի խումբ՝ Վիգեն Գրիգորյանի գլխավորությամբ, անցավ հակառակորդի զբաղեցրած տարածքի հետախուզմանը, պարզորոշեց դիրքերի դասավորությունը, դրանցում ներգրավված ուժերի քանակն ու տեխնիկական սպառազինվածության հնարավորությունները: Հատուկ ուշադրություն դարձվեց հարակից ադրբեջանական ռազմահենակետերից և, հատկապես, Ֆիզուլու ողղությունից հավանական օգնության դեպքում հակառակորդի ուժերի առաջխաղացման երթուղիների ճշտմանը և, ըստ այդմ՝ կատարվեց ժամանակի իրական հաշվարկ:
Այդ և մյուս նախապատրաստական աշխատանքներն իրականացնելուց հետո, հոկտեմբերի 30-ի երեկոյան մոտ ինքնապաշտպանական ուժերը, իրենց տրամադրության տակ եղած կիսաինքնաշեն թնդանոթից ուղիղ նշանառությամբ կրակային հարված հասցրին հակառակորդի շտաբին: Հաջորդ երկու թիրախային հարվածներով շարքից հանվեցին գյուղի դպրոցի շենքում տեղակայված միլիցիայի հատուկ նշանակության ջոկատայինների զորանոցը և ռազմամթերքի պահեստի վերածված հարակից շինությունը: Հանկարծահաս և դիպուկ հարվածներից անակնկալի եկած թշնամու հրամանատարությունը մարտի առաջին իսկ պահից կորցրեց ենթակա ուժերի կառավարման ունակությունը: Հակառակորդի ճամբարում իրավիճակն ավելի անկառավարելի դարձավ, երբ, հատուկ ազդանշանից հետո, հայ ինքնապաշտպանները գյուղի գրեթե բոլոր կողմերից սկսեցին հրաձգային խիտ կրակով ճնշել թշնամական դիրքերը: Խուճապի մեջ հայտնված ադրբեջանական օմոնականները, որ օրեր առաջ իրենց զգում էին դրության իրական տեր, թողնելով հենակետերը, ցաքուցրիվ հեռանում էին գյուղից: Իսկ նրանց հետևում էին գյուղում մնացած և արդեն անպաշտպան դարձած թուրք բնակչության մնացուկները:

Փայլուն կերպով կազմակերպված ռազմագործողությունը, որը հայ կամավորականներն իրականացրին առանց զոհ և վիրավոր տալու, տևեց ընդամենը մեկ ժամ: 17.00-ին պատմական Դիզակի երբեմնի մելիքանիստը դարեր հետո նորից գտնվում էր Հայոց բացարձակ վերահսկողության տակ...»,- գրել է նա:


Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների...

12:32

Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»

Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»

12:14

Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա

Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան...

11:48

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու նախագիծը

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու...

11:18

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս է բերվել 76-ամյա տանտիրուհին

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս է բերվել 76-ամյա...

11:03

Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց»...

10:45

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում...

10:26

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Հենց աշխարհը տեսավ, որ հաղթահարել ենք խեղճությունը՝ կսկսի հարգել մեզ․ Գագիկ Ծառուկյան

Հենց աշխարհը տեսավ, որ հաղթահարել ենք խեղճությունը՝ կսկսի հարգել մեզ․ Գագիկ...

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:17

Վթարային ջրանջատում` Դավթաշենում

Վթարային ջրանջատում` Դավթաշենում

09:02

Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է Կոտայքի թեմի հոգևորականներին և պատգամել շարունակել հոգեփրկչական առաքելությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է Կոտայքի թեմի հոգևորականներին և պատգամել շարունակել հոգեփրկչական...

16:13

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանից հետո կայցելի Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանից հետո կայցելի...

14:54

ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից

ՀԷՑ-ը զրկվեց գործունեության լիցենզիայից

14:36

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատություն պողոտա – Բաբայան խաչմերուկ հատվածում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատություն պողոտա – Բաբայան խաչմերուկ...

14:22

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է «Թրամփի ուղին»

Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է «Թրամփի...

14:09

Պարզվել են Վայոց Ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, կիրառվել են պատասխանատվության միջոցներ

Պարզվել են Վայոց Ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, կիրառվել են...

12:59

Հանցագործության 5 հաղորդում ենք ներկայացրել, բոլորն էլ՝ ՔՊ-ի դեմ. «Անկախ դիտորդ»

Հանցագործության 5 հաղորդում ենք ներկայացրել, բոլորն էլ՝ ՔՊ-ի դեմ. «Անկախ...

12:23

Նորայր Հակոբյանն ընտրվեց Մասիսի համայնքապետ

Նորայր Հակոբյանն ընտրվեց Մասիսի համայնքապետ

11:16

Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան

Տեղումները կդադարեն և օրերը կրկին կտաքանան

10:41

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01