Ռուսաստանը չունի տեղեկություններ, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է կարգավորել Մոսկվայի հետ շփումները, միությունը չի ցանկանում որեւէ փոխգործակցություն հաստատել: Այդ մասին կիրակի լրագրողների հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մեծ քսանի երկրների գագաթնաժողովի արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք տեղեկություններ չունենք, թե ինչ է ՆԱՏՕ-ն պատրաստվում անել: Մենք հենվում ենք փաստերի վրա, իսկ փաստն այն է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում մեզ հետ փոխգործակցել»,-ասել է նախարարը:
«Այն [ՆԱՏՕ] ցանկացել է, երբ դեռեւս մենք ունեինց այդտեղ ներկայացուցիչներ եւ ՆԱՏՕ-ն միայն սովորեցնում էր մեզ՝ ինչպես ապրել՝ ամեն անգամ պահանջելով. «Եկեք հրավիրենք Ռուսաստան Խորհուրդը եւ ՆԱՏՕ-ի շրջանակում քննարկենք Ուկրաինան»: Ահա նրանց ողջ շահը՝ ՌԴ-ի վրա ճնշում գործադրելը: վերջ, հարցը փակված է»,-հայտարարել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ, եթե ՆԱՏՕ-ն ունենա առիթ Մոսկվային դիմելու համար, նրանք կանեն դա Բելգիայում դեսպանի միջոցով: «Մենք տեղեկացրել ենք Հյուսիսատլանտյան միությանը, որ իրենք կարող են ազդակներ հղել այդ դիվանագետի միջոցով»,-հավելել է նախարարը:
Հոկտեմբերի 6-ին ՆԱՏՕ-ն հայտարարել էր Ռուսաստանի առաքելությունների թվի կրճատման մասին՝ դարձնելով 20-ից մինչեւ 10 մարդ, ութ դիվանագետների որակավորումը հետ է կանչվել, եւս երկու թափուր տեղերը կրճատվել են
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01