Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում տեղի է ունեցել «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» միջազգային երկրորդ գիտաժողովը՝ նվիրված Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200-ամյակին (1821-2021թթ.):
ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայության փոխանցմամբ, գիտաժողովին ներկայացվել է «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին (պրակ Ա)» նյութերի ժողովածուն, որը նվիրված է մեծանուն հայագետ, Մխիթարյան միաբանության անդամ Հայր Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին:
Ժողովածուի հրատարակությունը նախաձեռնել է ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժինը: Բաժնի վարիչ, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, ողջունելով ներկաներին, ասել է. «Այսօր մեր ինստիտուտի պատմության մեջ ավելանում է ևս մեկ նշանակալի օր, հիմք ենք դնում նոր մատենաշարի: 2020 թ-ի սեպտեմբերի 15-ին մենք կազմակերպել էինք միջազգային գիտաժողով՝ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով, որը լայն արձագանք գտավ, մասնակցության հայտ ներկայացրեցին Իտալիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Հունգարիայից, Ռումինիայից, Շվեյցարիայից: Գիտաժողովը շատ հաջողությամբ ավարտեցինք և որոշեցինք հրատարակել այս ժողովածուն, որտեղ ընդգրկված է շուրջ 21 զեկույց:
Մենք փորձում ենք վերհանել մեր գաղթաշխարհի պատմությունը, հատկապես այն առանձնահատուկ հատվածը, որը վերաբերում է օտար հեղինակների ու ճանապարհորդների՝ հայկական գաղթավայրերի մասին անդրադարձերին: Այս առումով կա հսկայածավալ նյութ, և կան աղբյուրներ, որոնք պետք է մշակվեն և այսպիսի ժողովածուների տեսքով լույս տեսնեն»:
Շնորհավորելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Յուրի Սուվարյանն ասել է. «Այս ժողովածուն լուրջ հաջողություն է պատմագիտության ոլորտում: Բավականաչափ արժևորվել է ոչ միայն Ղևոնդ Ալիշանի գրական ժառանգությունը, այլ նաև այսօրվա խնդիրների տեսակետից դիտարկվել են շատ հարցադրումներ, հատկապես նրա աշխատությունը՝ նվիրված աշխարհագրական խնդիրներին, Հայաստանի սահմաններին, և այս ամենը ստացել են ժամանակակից հնչեղություն: Մաղթում եմ հաջող և արդյունավետ աշխատանք այս կարևոր միջոցառման բոլոր մասնակիցներին»:
Միանալով շնորհավորանքներին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նշել է. «Պատմագիտության մեջ մենք մի նոր բնագավառի ակոս ենք բացել: Հայկական գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժինը կարողացավ այս գիտաժողովների ու մատենաշարի ստեղծման շնորհիվ միավորել մեր սփյուռքի մասնագետներին: Ես հաջողություն եմ մաղթում գիտաժողովին և միաժամանակ համոզվածություն եմ հայտնում, որ այս շարքը կշարունակվի»:
ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանն էլ նշեց, որ ժողովածուն գիտական տեսակետից անգնահատելի ճանաչողական նշանակություն ունի։
Ժողովածուի ստեղծման գաղափարը պատմաբան, թարգմանիչ, բանասեր, կինոգետ Արծվի Բախչինյանինն է, ով արտերկրում բնակվելու տարիներին բացահայտել է օտար աղբյուրներ, որոնք անդրադարձել են հայկական գաղթօջախներին: «Թե ճանապարհորդները, թե միսիոներները պարբերաբար հիշատակում են հայերին, որոնց նրանք հանդիպել են աշխարհի տարբեր ծայրերում: Այդ նյութերը կարիք ունեն թարգմանության և ներկայացման: Տարբեր լեզուներ կրող մեր մասնագետները պետք է բացահայտեն տվյալ լեզուներով այն աղբյուրները, որոնցում կան վկայություններ հայության և հայ ժողովրդի մասին»:
Գիտաժողովի նիստերին ներկայացվել են զեկույցներ՝ նվիրված Արևելքի, Եվրոպայի և ԱՄՆ-ի հայկական գաղթավայրերին, դրանց դերին և կարևորությանը: Զեկույցները ներկայացրել են պատմաբաններ, հայագետներ, փորձագետներ Հայաստանից, Հունաստանից, Լիբանանից, Հորդանանից, Գերմանիայից, Հունգարիայից և Ռումինիայից:
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
11:35
11:04
10:45
10:28
10:02
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03