Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր աշխատանքի մասին պատմել է դպրոցական Ռոման Կոգոդովսկուն, ում պարգեւատրել է շքանշանով հրդեհի ժամանակ կրտսեր եղբորը փրկելու համար, ինչպես նաեւ առաջարկել նստել նախագահական աթոռին, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ շքանշանի հանձնումը տեղի է ունեցել Անկախության պալատում։ Նա նաեւ պետական մրցանակներ է շնորհել բուժաշխատողներին, որոնք փրկել են տղային ստացված ծանր այրվածքներից հետո։
Արարողության մասնակիցներին հրավիրել են պալատ՝ էքսկուրսիայի։
Տղայի հետ եկել է նաեւ նրա մայրը՝ Մարիա Ստադոլնիկը, ով ավելի քան 100 օր անցկացրել է հիվանդանոցում, ուր դպրոցականը տեղափոխվել էր ծանր վիճակում։
12-ամյա տղան 23 օպերացիայի է ենթարկվել։
«Պարգեւատրումից հետո պետության ղեկավարը Ռոմայի համար առանձին էքսկուրսիա է վարել իր աշխատասենյակում եւ նրան առաջարկել զբաղեցնել իր աշխատանքային աթոռը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Լուկաշենկոն տղային առաջարկել է պատկերացնել, որ ինքն է «կառավարում գործընթացը»։
«Ահա այստեղ ամբողջ երկիրը վահանակի վրա է։ Դու կարող ես պաշտոնյաներից մեկին հենց հիմա կանչել․․․Դու Մինսկի մարզից ես։ Ահա այստեղ է Մինսկի մարզպետը, դու նրան ակնթարթորեն կարող ես գտնել, այստեղ հրավիրել, եթե պետք է։ Մի՛ ամաչիր, չէ՞ որ դու նախագահ ես։ Սա քո աշխատավայրն է»,-ասել է Լուկաշենկոն։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01