Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ թշնամու բանակի առաջատար ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։ «Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,֊ նշել է Ս. Սարումյանը։ Նա հավելել է, որ դեպքի մասին տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այսօր նաեւ Արցախի Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի հատվածում են ադրբեջանական կողմից կրակոցներ հնչել: Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, այլ «հեռվում մեկ-երկու կրակոց է լսվել, ամեն բան նորմալ է»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը հարձակվել էին Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ, որի հետեւանքով վիրավորվել էր ՊԲ 6 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Նույն օրը կրակոցներ էին եղել նաեւ Ասկերանի շրջանի Հարավ գյուղի հատվածում։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 9-ին, Մարտակերտ քաղաքին հարակից այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից տրակտորի մեջ սպանվել էր նույն քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը:
15:51
13:17
12:36
12:14
11:54
11:47
11:35
11:04
10:45
10:28
10:02
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03