Ելիսեյան պալատի պաշտոնյաներին կատաղեցրել է այն հանգամանքը, որ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն արտահոսել է Ֆրանսիայի նախագահից՝ Էմանուել Մակրոնից, ստացած անձնական տեքստային հաղորդագրությունը: Եվ դա տեղի է ունեցել երկու երկրների միջև դիվանագիտական վեճի խորացման ֆոնին, նկատում է The Guardian-ը:
«Վստահությունն ամբողջությամբ կոտրվել է: Պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միջև տեքստային հաղորդագրությունների փոխանակման բացահայտումը բավականին կոպիտ և ոչ սովորական մարտավարություն է», - ֆրանսիական լրատվամիջոցներին ասել է Մակրոնի մերձավոր խորհրդականը:
Խորհրդականը Le Parisien-ին ասել է, որ Ֆրանսիայի նախագահի «մտքով նույնիսկ չէր էլ անցնի» նման հաղորդագրությունները բացահայտել:
«Սա այնպիսի բան չէ, որը հավանաբար կբարելավի Ֆրանսիայի և Ավստրալիայի հարաբերությունները», - ասել է նա:
Աղբյուրը մանրամասնում է, որ հաղորդագրության տեքստում, որը Մակրոնն Ավստրալիայի վարչապետին ուղարկել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև AUKUS անվտանգության գործընկերության մասին հայտարարումից և դրա ֆոնին Ավստրալիայի կողմից ֆրանսիական սուզանավերի մատակարարման բազմամիլիարդանոց պայմանագրի չեղարկումից երկու օր առաջ, Ֆրանսիայի նախագահը հարցնում է Մորիսոնին՝ լա՞վ, թե՞ վատ նորություններ սպասի սուզանավերի պայմանագրի վերաբերյալ:
Նշվում է, որ հաղորդագրության հետ կապված սկանդալից մեկ օր առաջ, Մակրոնը հայտարարել էր, որ Մորիսոնն իրեն խաբել է: Մակրոնը հայտարարել էր, որ Ավստրալիայի վարչապետը ստել է իրեն, երբ գաղտնի բանակցում էր ԱՄՆ-ի և Բրիտանիայի հետ սուզանավերի գործարքի շուրջ:
Հայտնի է, որ Ֆրանսիայի և Ավստրալիայի միջև լարվածություն է առաջացել Ավստրալիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների միջև նոր AUKUS գործընկերության պատճառով: Ավստրալիան, այս եռակողմ գործընկերության կնքման լույսի ներքո, հայտարարել է ֆրանսիական Naval Group ընկերության հետ սուզանավերի մասին համաձայնագրից դուրս գալու մասին: Համաձայնագրի արժեքը կազմում էր 56 միլիարդ եվրո։ Սա տհաճ անակնկալ է եղել Փարիզի համար:
AUKUS պակտը վրդովեցրել է Ֆրանսիային, որն ԱՄՆ-ում և Ավստրալիայում իր դեսպաններին հետ էր կանչել՝ կորցրած գործարքի պատճառով:
Մակրոնն ու Մորիսոնը Հռոմում առաջին անգամ զրուցել են այն բանից հետո, երբ Ավստրալիան չեղարկել է ֆրանսիական սուզանավերի պայմանագիրը։ Նրանք երկուսն էլ Հռոմում էին G20 երկրների խմբի գագաթնաժողովին մասնակցելու համար, սակայն երկկողմ հանդիպում չեն անցկացրել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01