Վերջին շրջանում բավականին բուռն քննարկումների առիթ էին դարձել կառավարության կառուցվածքային փոփոխությունները: Հնչում էին տրամաբանական հարցադրումներ. ի՞նչ կտա այս ամենը, արդյո՞ք կառավարությունը կսահմանափակվի միայն կոսմետիկ փոփոխություններով: Ճիշտ է, առաջին փուլում դժվար էր հստակ կանխատեսումներ անել, բայց այսօրվա կառավարության նիստի քննարկումներից երևում է, որ խնդիրների լուծումները մտնում են գործնական փուլ, ու գործադիրը գնում է պետական բյուջեի օպտիմալացման:
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետն, անդրադառնալով կառավարության կառավարմանը և կառուցվածքին գործադիր իշխանության բոլոր մարմիններին, հանձնարարեց դիտարկել իրենց կառավարման ոլորտում գործող ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի հետագա գործունեության նպատակահարմարության հարցը. «Ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ-ների թվի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ: Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար, դրանք գործունեությունը պետք է լինի հիմնավորված, գործառույթները լինեն հստակ ու չկրկնվող»:
Կարծում եմ՝ ցանկացած պետական հիմնարկ, գերատեսչություն՝ նախարարությունից մինչև ԾԻԳ և ՊՈԱԿ, չափելի ցուցանիշներով պետք է ապացուցեն իրենց կարևորությունն ու արդյունավետությունը: Այսօր մեծ թվով պետական մարմիններ, շատ դեպքերում ֆունկցիոնալ առումով կրկնվում են: Հասունացել է այն պահը, որ պետությունը պետք է վիրահատական միջամտություն անի: Մյուս կողմից էլ գործընթացը ֆորմալ առումով չպետք է լինի արհեստական, քանի որ դրանից կարող է նվազի պետական ապարատի արդյունավետության մակարդակը:
Թե ինչ կտան այս փոփոխությունները՝ ցույց կտա ժամանակը, սակայն արդեն երևում է, որ գործընթացը մտնում է գործնական փուլ:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34