Բելգրադում ավարտվել է մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականից առավել հաջող հանդես է եկել գերծանրքաշային Դավիթ Օվասապյանը: Նա իր օգտին վստահ հաղթանակներ է գրանցել ու մտավ եզրափակիչ: ՀԱՕԿ-ից հայտնում են, որ չեմպիոնի համար գոտեմարտում մեր ըմբիշը մրցել է իրանցի Ամին Միրզազադեի հետ: Պայքարը չափազանց լարված բնույթ է կրել: Ի վերջո մեկ միավորի առավելությամբ հաղթել է իրանցին /2 : 1/ և մեր պատվիրակը գրավել է երկրորդ տեղը: Սա նույնպես հաջողություն է և արժանի է բարձր գնահատականի, մանավանդ, որ նման հեղինակավոր ստուգատեսում առաջին անգամ արծաթե մեդալակիր դարձավ մեր երկիրը ներկայացրած ամենաբարձր քաշային կարգի ըմբիշը: Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին և բրոնզե մեդալով պարգևատրվեցին Հրաչյա Պողոսյանը /63 կգ/ և Շանթ Խաչատրյանը /72 կգ/: 44 երկրների թիմերի պայքարում մեր հավաքականը եզրափակել է լավագույն յոթնյակը: Բելգրադի մարզապալատի մրցագորգերը վաղվանից կտրամադրվեն մինչև 23 տարեկան ազատ ոճի ըմբիշներին: Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Մանվել Խնձրցյանը /57 կգ /, Արսեն Հարությունյանը /61 կգ /, Հրաչյա Մարգարյանը /65 կգ/, Վազգեն Թևանյանը /70 կգ/, Հրայր Ալիխանյանը /74 կգ /, Արման Ավագյանը /79 կգ/, Մհեր Մարկոսյանը /86 կգ/, Մարտին Սիմոնյանը /125 կգ/: Մրցաշարը կավարտվի նոյեմբերի յոթին:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44