Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով ՄԻԵԴ վճիռների վերաբերյալ փաստաբան Արտակ Զեյնալյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․
Այսօր՝ 04.11.2021թ ՄԻԵԴ-ի կողմից հրապարակվեց երկար սպասված երկու վճիռներ՝ Ադրբեջանական պաշտոնատար անձանց կողմից համապատասխանաբար՝ 28.01.2014թ և 07.08.2014թ ազատազրկված (ձերբակալված) Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով։ Մ. Խոջոյանը (Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ) անհետացել էր Հայաստանի տարածքում դաշտում խաղող հավաքելիս, և հայտնվել Ադրբեջանի իրավազորության ներքո: 04.03.2014թ․ Մ. Խոջոյանը վերադարձվել էր հայկական կողմին և երկուս ու կես ամիս անց մահացել։ Ադրբեջանում ազատազրկման մեջ նա ենթարկվել է կտտանքների, այդ թվում՝ ստացել էր հրազենային վիրավորում, ինչպես նաև՝ նրան ներակել էին սոլյարայուղ:
Կ. Պետրոսյանը (Տավուշի մարզի Չինարի համայնքի բնակիչ) ցախ հավաքելիս մոլորվել էր և հայտնվել ադրբեջանական Աղբուլաղ գյուղում, ապա ձերբակալվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից: Մեկ օր անց իշխանությունները հայտարարեցին, որ Կարենը մահացել է սրտի կաթվածից: Նրա աճյունը հայկական կողմին, հարազատներին վերադարձվել էր երկու ամիս անց՝ արհեստականորեն նեխած վիճակում: Ադրբեջանում Կարենը ենթարկվել էր կտտանքների և ծիսական գլխատման: ՄԻԵԴ-ը երկու գործերով ճանաչել է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված հիմնական իրավունքների խախտումը, այն է՝ 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք), 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում), 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնամխելիության իրավունք) այդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումները։
13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) և 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) հոդվածներով առանձին քննություն Դատարանը չի իրականացրել, քանի որ այդ իրավունքների խախտումը իրականացված ազգային ատելության հողի վրա արդեն իսկ ճանաչել է 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված իրավունքների խախտումների ճանաչմամբ։ Մասնավորապես Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 13-րդ և 14-րդ հոդվածներով ներկայացված գանգատները հիմնված են նույն փաստերի վրա, ինչ 2-րդ, 3-րդ և 5-րդ հոդվածներով: Ավելին, Դատարանը հաշվի է առնում այն պատճառաբանությունը, որը հանգեցրել է ճանաչելու 2-րդ հոդվածի խախտումներ. դրա բովանդակային, ինչպես նաև ընթացակարգային ասպեկտները, և 3, մասնավորապես, որ պատասխանող Կառավարությունը չի կատարել իր ապացուցման բեռը դիմումատուների այն պնդումների առնչությամբ, որ Մամիկոն Խոջոյանը և Կարեն Պետրոսյանը ենթարկվել են դաժան վերաբերմունքի, որը հավասար է խոշտանգումների և նրանց կյանքը գտնվել է անմիջական վտանգի տակ։
Ավելին պատասխանող պետությունը որևէ հետաքննություն չի իրականացրել նրանց գերության մեջ գտնվելու ժամանակ նրանց նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ, թեև՝ իրավիճակը դա պահանջում էր։ Դատարանը Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի ընտանիքի անդամների ոչ նյութական վնասի հատուցում է սահմանել 40,000-կան եվրո։ Գործերը ներպետական ատյաններում և ՄԻԵԴ-ում վարել են Քրիստինա Գևորկյանը, Լարիսա Ալավերդյանը, Վահե Գրիգորյանը և Արտակ Զեյնալյանը։
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
13:17
12:36
12:14
11:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03