Ֆրանսիական «Le Monde» թերթի «Ո՞ւր է գնում Թուրքիան» հոդվածում, նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջանում է պատմության մեջ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի նման հետք թողնել, մինչդեռ վերջերս քամին սկսել է հակառակ ուղղությամբ փչել։ Ermenihaber-ը ստորև ներկայացնում է մեկ հատված այդ հոդվածից։ «Գաղափարական պատկանելությունն աստիճանաբար առաջ անցավ Էրդողանի վաղ պրագմատիզմից և սկզբնական կամավոր նախաձեռնություններից: Հետադարձ հայացքով, Հին մայրցամաքում խարիսխ գցելու ցանկությունը, որը նա բարձրաձայն և բացահայտ հայտարարել էր անցյալում, կարծես մարտավարություն էր բանակը [կառավարման համակարգից-թարգմ․] հեռացնելու համար, որն իրականում խոչընդոտում էր նրա երթը դեպի բացարձակ միապետություն (աբսալուտիզմ): Իր քննադատների կողմից որպես նոր սուլթան բնորոշվող Էրդողանը ստեղծեց նախագահական համակարգ, որը հարմար է իր նպատակներին։ Նա մեկն է, ով կանանց ասում է, թե քանի երեխա պետք է ունենան նրանք և միաժամանակ նշանակում է բոլոր նախարարներին ու պարտադրում է դրամավարկային քաղաքականություն։ Էրդողանի երազանքը պատմության մեջ այնպիսի հետք թողնելն է, ինչպիսին թողել է հանրապետության հիմնադիրը՝ Աթաթյուրք անունով հայտնի Մուստաֆա Քեմալը, որի ժառանգությունն Էրդողանը երբեք չի դադարել ժխտել։ 2019թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, սակայն, նրա առաջնորդած Արդարություն և զարգացում կուսակցությունը շատ մեծ քաղաքներ, այդ թվում՝ Ստամբուլն ու Անկարան զիջեց քեմալական ընդդիմությանը։ Այժմ արժութային ճգնաժամի և երկնիշ գնաճի պատճառով նրա մրցակիցների ճամբարը զգալիորեն ընդլայնվել է»։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01