Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից իր հերթական ուղերձում կոչ է արել իր կողմնակիցներին մոբիլիզացվել շաբաթ օրը Թբիլիսիում նախատեսված բողոքի ակցիային՝ հավելելով, որ չնայած երկարատև հացադուլին, ինքը «չի մեռնի ի հեճուկս թշնամիների», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես չգիտեմ, թե իմ հացադուլի որ օրը մեր հաղթանակ կտանենք, բայց ի հեճուկս թշնամիների, ես չեմ մեռնի և կսպասեմ ժողովրդի կողմից իմ ազատագրմանը: Հասարակությունն այսօր ավելի պատրաստ է արմատական փոփոխությունների, քան վարդերի հեղափոխությունից առաջ։ Ժողովուրդն ավելի առաջադեմ է, տեղեկացված և, որ ամենակարևորն է, համախմբված, քան այն ժամանակ»,-ասել է Սաակաշվիլին։
Քաղաքական գործիչը ողջունել է ընդդիմության որոշումը՝ միաժամանակ մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր անցկացնելու՝ ոստիկանական սահմանափակ ուժերը ցրելու նպատակով։
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01