Ռուսաստանը չի հավակնում էքսկլյուզիվ իրավունքների Հայաստանի ու Ադրբեջանի հետ շփման հարցում: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը տարածվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարության տարելիցի կապակցությամբ: «Ռուսական կողմը չի հավակնում մենաշնորհության Հայաստանի ու Ադրբեջանի հետ շփվելիս՝ չնայած այդ երկրների եւ ժողովուրդների հետ մեզ կապում է երկարատեւ եւ սերտ բարեկամությունը, մասշտաբային գործընկերությունը ոլորտներում: Մենք ներկայանում ենք հանուն միջազգային հանրության պոտենցիալի արդյունավետ օգտագործմանը՝ փոփոխված տարածաշրջանային իրողությունները ադեկվատ կերպով հաշվի առնելով»,-ասվում է հայտարարության մեջ:
Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց կարելի է հերքել սոցցանցերում եւ ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվության տարածումը, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին հանձնելուն, Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»:
«Այդպիսի հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, ծառայում են ակնհայտ արտաքին պատվերին եւ իրականության հետ աղերս չունեն»,-ընդգծված է հայտարարության մեջ: Ռուսական կողմի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները չեն պարտադրվել կողմերին, հենվել են շահերի բալանսի, Բաքվի ու Երեւանի ինքնիշխանության ու շահերի վրա: «Մեր մի շարք նախաձեռնություններ չի հաջողվել համաձայնեցնել, եւ դա նորմալ է: Փոխարենն արդեն հաստատված համաձայնությունը փորձված է եւ արդյունավետորեն իրագործվում է գործնականում»,-ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44