Սերբիայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ,ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 10:0 հաշվով հաղթանակ տանելով Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամադ Մոկաևի նկատմամբ: Հարությունյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 11:1 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում Արսենը գոտեմարտել է Գերմանիայի ներկայացուցիչ Նիկո Մեգերլեի հետ և 6:0 հաշվով հաղթանակ տարել: Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը: Քառորդ եզրափակչում Ալիխանյանը 10:0 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ասոմիդին Հասանովին, իսկ կիսաեզրափակչում կգոտեմարտի իրանցի ըմբիշի հետ: Ալիխանյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 0:0 հաշվով է ավարտել գոտեմարտը քենիացի ըմբիշի հետ: 1/8 եզրափակչում Ալիխանյանն առավելության է հասել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար. մրցակիցը Թուրքիայի ներկայացուցիչ Ջավիթ Աջարն է: Մարգարյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ գոտեմարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարվանե Ահմեդ Յեզայի հետ և 4:2 հաշվով հաղթանակ տարել, 1/8 եզրափակչում Մարգարյանը 3:0 հաշվով հաղթել է բելառուս ըմբիշին, քառորդ եզրափակչում Մարգարյանը 2:2 հաշվով է ավարտել գոտեմարտը Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Պիլիդիսի հետ: Հույն ըմբիշը հասել է մինչև եզրափակիչ և Մարգարյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել: Սփոփիչ գոտեմարտում էլ հայ ըմբիշը 6:5 հաշվով հաղթել է Հնդկաստանի ներկայացուցչին և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել:
17:07
16:47
16:34
16:18
15:23
15:04
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44