Ֆրանսիայի հռոմեական կաթոլիկական հիերարխիայի ավագ անդամները ծնկի են եկել Լուրդի սրբավայրում՝ ի նշան զղջման, մեկ օր անց այն բանից հետո, երբ եպիսկոպոսներն ընդունել են եկեղեցու պատասխանատվությունը տասնամյակների ընթացքում երեխաների նկատմամբ բռնության համար, գրում է The Guardian-ը:
Լուրդում, որը քրիստոնյաների ուխտագնացության վայրն է, մոտավորապես 120 արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ և աշխարհականներ հավաքվել էին լուսանկարի բացմանը, որտեղ պատկերված էր մի քանդակ, որը ներկայացնում էր լացող երեխայի գլուխը: Տուժածների խնդրանքով հոգևորականները արարողության համար չեն հագել իրենց կրոնական հագուստը։
Պատը, որի վրա փակցված է լուսանկարը, զոհերի համար կծառայի որպես «հիշողության վայր»։ Լուսանկարն արվել է բռնության զոհերից մեկի կողմից: Բացի այդ, նրա կրած տառապանքը մանրամասն նկարագրված է մեկ այլ վերապրածի կարդացած հատվածում:
Ընդամենը մեկ օր առաջ, իրենց տարեկան համաժողովում քվեարկությունից հետո, Ֆրանսիայի եպիսկոպոսները վերջապես պաշտոնապես ընդունել են, որ կաթոլիկ եկեղեցին կրում է «ինստիտուցիոնալ պատասխանատվություն» մանկապղծության հազարավոր դեպքերի համար: Համաժողովը նաև ընդունել է, որ եկեղեցին թույլ է տվել, որը չարաշահումները դառնան «համակարգային»:
Սեռական բռնության դեպքերը, որոնք հասնում են մինչև 1950-ական թվականները և առնչվում են առնվազն 216 000 անչափահասի, մանրամասն նկարագրված են մեկ ամիս առաջ հրապարակված անկախ զեկույցում, որտեղ խոսվում է սկանդալի վրա գցված «լռության վարագույրի» մասին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01